Friday, May 25, 2012


Դրախտի  չէ,
Դժոխքի  դեղնադարչնագույն
Դագաղանախշ  դարավոր
Դռնբաց  դարբասների
Դեղնախտոտ  դյուցազն
Դիմացկուն   դամբուլասեր
Դաժանությունը  դժկամ
Դեմքին  դաջած
Դաշունակիր դասալիք
Դրուժան  դաշնակցական
Դռնապահ  դիվամոլ Դրոն՝
Դիվանախշազարդ  դագանակը
Դժոխաձայն  դմդմբացնելով
Դդմագույն  դիակառքով
Դարուփոս դժվարանցանելի
Դաշյունացից  դիք
Դաշտով դաժանահոտ
Դալուկ  դարսած
Դիակներին՝ դժնդակ
Դագանակով  դըղդղոցով  դաղելով.
Դարդոտված  դուրագրգռված
Դողացնելով  դիմեց՝
Դժոխքի  դիակիզարանի
Դիմանցի  դամբարանատեսք
Դեղատան  դդմաձև
Դատարկ  դեղասրվակներով ու
Դեսուդեն դրված
Դարմանագույն  դարակներում
Դասավորված  դժոխքի
Դժբախտացնող   դառնահամ
Դեղահաբերով  ու դարերով
Դարսած  դժվարըմբռնելի ու
Դժվարընթեռնելի  դեղնած
Դեղատոմսերին   դիտավորյալ
Դանթած՝  դիվային
Դիմահարդարով.  դամբարանգետ
Դանակագործ  դահճապետ
Դարդ  դավանող                                                    ԴՅ8
Դավեր  դավող                                                     8ՅՈՒՆ
Դարեհ  II- ի  դախ
Դանդաղախոս  դմակոտ
Դդմագլուխ  դարերով
Դժբախտ   դաշտանավոր
Դեղնամորթ   դեղագործուհի
Դուստրիկ՝  Դիանային  ու դյուրաբորբոքված
Դժգոհելով  դառնահամ
Դոդացնող  դեղահաբերի  դիպվածքից՝
Դաժանաբար  դառնալեզու
Դսրովելով՝  դողացող  դաշունակիր
Դաստակով  դիպուկ  դիտավորյալ.
Դառնամաղձ  դ-աքանակ 
Դաժանությունը դանդաղ
Դրոշմեց.   դժվարությամբ
Դիմադրող  դոլմայասեր
Դեղնամաշկ  դեղագործուհու
Դալուկ  դեմքին…

Wednesday, May 23, 2012

              
Էսկիմոսահայ,  էքս՜ էսէռ,
Էրիկմարդ, էքսենտրիկ,
Էքս՜ էսէսական  էսկադրիլյապետ,
Էկզիստենցիալիստ, էխոլոտաստեղծ,
Էքս՜ըմբշտամարտիկ, էնցեֆալիտակիր,
Էգոցենտրիկ  Էդգար Էգոյանը՝
Էջմիածինի  « ԷՄՔ »  էլեկտրաբուժարանի,
Էլեկտրաճառագայթային, էլեկտրակարդիոգրաֆիական,
Էլեկտրապարատի, էլեկտրամալուխից՝
Էշավարի, էլեկտրահարվելով՝
Էապես, էափոխված,
Էակազուրկ էր, էքսացած,
Էքս ՙ« Է »  էր  ու  էականում՝
Էրան - վերան, ու  էլ  էն  ՉԷՐ. . .
Էդգարի  էգնահողին՝
Էջմիածինում էին  Էրզրումահայ,
Էրիտրեական  էբոնիտագույն,
Էգ,  էրոտիկաբնույթ,  էշայծամարձանիկների,
Էշարձանիկներ եւ էծարձանիկների,
Էքսպերտ, էկոնոմիստ՝
Էմին  Էշարշավյանցը,
Էջմիածինում  էլեկտրաբուժվող՝
Էսկիմոսուհի, էպիլեպտիկ,
Էլեկտրագիթառահարուհի, էկզեմավոր,
Էլեկտրասրճաղացատեր՝  Էլմիռա  Էլֆը,
Էկվադորահայ, էմիգրանտ
« ԷԼԴՈՐԱԴՈ » էլեկտրաածելիատեր,
Էջմիածինի  էլեկտրաղացի,
Էլետրազոդող, էկսկավատորավար,
Էլեկտրասրճաեռատեր, էլեկտրասղոցագետ,
Էտոցով՝ էտող, էտվոր,
Էմին  Էրոցքունին,
Էրեբունու՝ էքսկուրսավարուհի,
Էսպերանտոագետ, էնցիկլոպեդիստ,
Էջմիածնասեր, Էլամերենագետ,
Էսկիմոսախոս, էսթետ,
Էմմա Էոլիթյանը,
ԷլՊասոահայ՝ էվոլիցիոնիստ,
Էքսպերտ  էլեկտրաքիմիագործ,
Էլեկտրոլիզով՝ էժանագին
Էթան, էթիլեն, էթիլ՝ էլեկտրազտող,
Էգոիստ, Էրազմ Էլիպսովը ,
Էլեկտրամեկուսազուրկ  էլեկտրաաթոռների,
Էմալապատ էլեկտրալամպերի՝
Էլեկտրամոնտաժող՝ Էջմիածինում
Էլեկտրաբուժվողներից  Էստոնացի ,Էպիլեպտիկ,  Էմանուելիս Էմուլսիոնիսը՝
Էքսպրոմտ, Էստոնական,
Էթնիկական, էսխատոլոգիական
Էպիկական,ՙ« Է՜Յ ՎԱԽ »   Էպոսի
Էփրեմվերդից՝  էջ առ էջ, Էստոներենով
Էպիտաֆագիր՝  էմոցիոնալ,
Էլեգիական, էպիզոդներով,
Էրուդիտորեն,  էքստասաձայն,
Էֆեկտներով,  Էշացրել  էր  էգնահողավորներին...

Tuesday, May 22, 2012

        

Ծեր    ծփացող
Ծավի   ծովի  ծոցից
Ծնված  ծավալուն
Ծածանվող  ծալեծալ
Ծփծփուն  ծուռումուռ
Ծալքերով   ծովալիքներն են
Ծուլորեն   ծանրաթավալ
Ծեփվելով  ծեծվում
Ծծվելով  ծարավ
Ծովախորշի  ծավալուն
Ծովաբույր  ծիրանագույն
Ծովափի  ծակուծուկերում… 

Friday, May 18, 2012

             
Մենք   մեր
Միակ  մայրագորով
Մեծահոգի  մոր
Մեջ  մարդակերպվելով  ու
Մարդանման  մարմնավորված
Մանկասեր  մակարդակով
Մանկաբարձուհու  մարդասիրական
Միջամտությամբ  մերկ
Մածան  մանուկ
Մենակ  միանգամից
Մարդկության  մարդահամարի
Մեջ  մտնելով
Մկրտված  մեռոնոտված
Մայրախնամ  մայրամրմունջ
Մանկության  ու  մանկապատանեկության
Միակ  մեղրամիսը
Մղսելով   միանգամից
Մխրճվում  ենք   մարդաստեղծ
Մաքառումների  մարտնչումների
Մարդկանյին  մտքի
Մոլեռանդությամբ   մոգոնված
Մրցավազքներում`  մրցելով
Մաս առ մաս  մարմնապես  ու
Մտավոր  մաշվելով
Մեծանում  ու  մեծացած
Մենակյաց   մեծ
Մարդկություինց   մեկուսացվում  ու
Մեն- մնակ   մեղկ
Մեծ   մեղքերից   մեղավոր
Մեր   մոտալուտ
Մառ   մեգ   մայրամուտին  ենք
Մոտենում   ու  մահամերձ
Մեծ  մաքուր
Մետաղյա   մահճակալներում
Մահաքուն   մելամաղձության
Մեջ  մխրճվաց՝
Մեջքիվայր  մահաթմբիր.
Մահասփյուռ  մահավարի
Մահվան  մեծ
Մաշված  մահացու  մանգաղով
Միանգամից  մանգաղված.
Մեկնում   մնացող
Մարտնչող  մարդկությունից.
Մտնելով  մահվան
Մթության  մեջ
Մեկըդմիշտ  ու  մշտնջենապես
Մնում   մենակ
Մեկուսացած  մարած
Մեռած   մարմնով.
Մենք՝  մահկանացուներս  որ
Մարդ էինք՝   միանում ենք
Միլլիարդավոր  մեռելներին  որ
Մարդ  էին  մինչև  մեզ  ու
Մոխրացել  են   մեկիկ-մեկիկ՝
Մինուճարից  մինչև
Մեծարգո  մեծ  մտածողը
Մենաստանի   մենակյացը
Մեծահարուստ  միլիոնատերը   մեծամիտ
Մեղսագործ   մարդասպանը   մարդատյաց
Միթևանի   մեղկ
Մուրացկանը   մեծահասակ
Մեղմախոս   մեղվապահը   մեղվաջան
Մազախռիվ  մաթեմաթիկոսը՝  մտազբաղ
Միշտ մանկասեր՝ մանկաբույժը  ու
Մանկավարժը   մանկատան.
Մայրասեր  մատուցողը   մելամաղձոտ ու
Միշտ  միջամտող
Մատնիչը   մռայլադեմ ու
Մանրէաբանը՝  մրսկան ու
Միջազգային  մեկնաբանը  մեծբերան
Մրգասեր  մետաղաձույլը   միջահասակ ու
Մահճակալագործը   մաղադանոսասեր  ու
Մահուդագործ   մուհամեդականը
Մեծ  մորուսավոր.
Մատաղ  մատուցող
Մարդը  մեղմաբարո  ու
Մեծահամբավ  մարշալը՝
Մեդալակիր   մեծամիտ  ու
Մետաքսագործուհին՝  մետաքսաձան
Մերթըդմերթ  մածուն  մերող ու
Մերկ  մարմնավաճառը՝  մարմնատանջ  ու
Միջամտող  միջատաբանը   մեծահասակ.
Մնջախաղացը  միտումնավոր՝   միշտ  մունջ  ու
Մի մոգ՝  մոգություններ
Միշտ մոգոնող  մողեսատեր  ու
Մաշկաբուժը՝  մի   մեծ  մատանի
Մաշկաբորբոտ  մատին  ու
Մսավաճառը  մսակեր  մուրազախաբ…  ու
Մոռացվելով  մոխրանում
Մշտնջենապես  մնում
Մեր   մայր
Մոլորված   միակ
Մոլորակում  որպե՜ս
Մոռացիալ   մոխիր…

Wednesday, May 16, 2012


Նախօրոք  ներքին
Նրբազնին նախազգաց
Ներշնչանքներով նստաջան
Նախապատրաստությունների  նրբանկատ
Նախաձերնություններով են  նորաստեղծ
Նորանոր  նույնատառիկ
Նախադասաթյուններով  նկարած
Նախշազարդ նկարներիս
Նոր  նմուշները
Ներկայացվում  ու նվիրվում
Նախևառաջ  նրբաճաշակ
Նվիրյալ  նռնասեր  նույնատառիկասերներիդ
Ներառյալ՝ նաև  նախանձ
Նեղացկոտ  նանրամիտ
Նեղսիրտ  նենգ
Նեղմիտ նկուն
Նյարդագարներիդ՝  նախապես
Նախազգուշացնելով ու նշելով որ
Ներողամտաբար  ներում  եմ
Նեգրասեր նարդիասեր
Նախրչի  նրբերշիկով
Նախաճաշիկասեր  նեղահայաց
Նվնվան  նեյնիմներիդ։                       

Tuesday, May 15, 2012

 
Ամենակարող   Արարչի
Արարած   այս
Անզուգական աշխարհը
Այսպես   անհավատալի
Անխնա  ավերող՝
Անշնորք  անպետք 
Անիծիալ  արարածներս՝  
Ավաղ  անարժանի   ու
Ափսոս  անհամար ենք այսքան … 

Monday, May 14, 2012


Պատմական  պետական
Պետքական  պահերի
Պարտադրող  պահանջմունքները, որ
Պահանջում  են պարզորոշ
Պատկերավոր  պատճառաբանված
Պարտավորող  պահիպատշաճ
Պարզաբանելի  պատասխաններ՝
Պետական պատասխանատու
Պաճարամիտ  պաճուճամոլ
Պոռոտախոս  պարծենկոտ
Պղերգ  պնդերես
Պաղարյուն պահելաձևով
Պաշտոնատենչ  պել
Պատեհապաշտ  պարտազանց
Պնակալեզ  պաշտոնյաները՝
Պարզապես պատասխանում էին
Պակաս – պռատ  պատիր՝
Պատրանքների  պախարակելի
Պինդ  պատյանով  պատված  ու
Պատահականություններով  պայմանավորված
Պատրվակախնդիր   պայմանադրուժ
Պարտասող  պիղծ
Պարտադրող  պետքազուրկ
Պարտավորեցնող   պատասխաններով… 

Sunday, May 13, 2012

Երևանցի երրորդմասաբնակ,
Երեսուներեքամյա Եզդի,
Երգիչ, երգահան, երաժիշտ,
Երկվորյակ եղբայրներ
Եղո եւ Ելո Եբենյանները՝
Երկաթուղիով երթեևեկելով
Եվրոպական երկրներով,
Եզդիական երաժշտության և
Երգարվեստի եզակի,
Երգահամերգներով երկշաբաթյա,
Երանելի ելույթներով,
Երջանկացնում էին եվրոպաբնակ,
Երաժշտասեր եզդիներին և
Երգարվեստասեր, երկոտանի եվրոպացիներին։
Երգահամերգին եկել էին՝
Երկվորյակ եղբայրների,
Եղբորորդի՝ եղեգնասրինգահար
Եռանդավառ, երիտասարդ,
Երկայնամիտ, եղձուասեր
Երկաչկանի Ենդի Եղանը,
Երգեհոնահարուհի՝ եղրեվագույն
Երիզաժանյակավոր, երկարահագուստ,
Երեխատեր, երջանկադեմ,
Եփողթափող, երեխասեր, Եմոնյա Եղյամը,
Եռաձայն երգչախմբի
Երգակից երգիչներ՝
Երկայնահասակ, երշիկասեր,
Երեսախոս, Եփրեմ Եղունգը,
Եղեգնաձորցի երդմահեղձ,
Երգընկեր երկարածնոտ,
Ելակասեր  Եղինջ Եղիանյանը,
Երկարավարս, եռագուն,
Երկար, եղունգներով,
Եղեգնաշաքարասեր, երկյուղադեմ,
Երիտասարդ երգչուհի  Եսաման Երանգը,
Եվ եզդի, երկիծաբան,
Երգահամերգավար, երկերսանի,
Եսամոլ, « եղջուրակի'ր »,
Երդմազանց, երեսառած,
Երեվակայող՝  Երախ  Եթիմյանը։
Եզդիական երգարվեստի,
Երդվյալ երկրպագու՝
Եգիպտաբնակ, երկրաբան,
Երիկամաքարակիր,  Երինջ Եդեմլին՝
Երկյուղադեմ, երգակցում էր
Երգիչ եղբայրների
Երգացանկի երգերից՝
«Երեվի՝ ես  երեխով եմ» երգին,
Երկչոտ, երկյուղադեմ…
Երաժշտամոլ, եթովպիացի, եզդի՝
Երկսմբակավոր  եղնիկների
Եղնիկաբույծ եւ երկար եղջույրավոր
Եղջերուների  եղջերվաբուժ
Եվյեթ Եսիմը՝  երջանիկ և
Երախտապարտ էր  եզդիական,
Երկիծական`ՙ«Եղունգներս երկարել են» երգի
Եթերանվագ  ելույթից։
Երկարամուրուք, երդմնապահ,
Երուսաղեմցի, եզդի եզվիտ,
Եպիսկոպոս, եբրաայագետ,
Եռանկյունաչափագետ, եկեղեցասեր,
Եղինջապուրասեր, երազկոտ,
Երկրաշարժագետ, եղանակագուշակը՝
Երևակայելով երերում էր,
Երկնտրանք երկբայելով  երբ՝
Երկվորյակ եղբայրները
Երգեցին ՝  եպերե՜լի  եղերնաերգեր
«Երազախափ, եղծամիտ, եղբայրասպանի երկտողը »,
«Երաշտին՝ եղջույրահար, երկմիտ Եմենցի երկաթագործը» և
«Եկեք՜  երեվի՝  ելնենք  երկինք» ելեվեջային  երգերը…
Երկգմբեթավոր երգահամերգասրահում...
Եզդի, երգիչ եղբայների,
Եզրափակիչ ելույթին
Երաժշտասեր, երախտապարտ,
Եվրոպացի  երկրպագուները,
Երի՜ցս  երդվեցին՝
Երաշխավորել եզդիական,
Երգ  երաժշտության  երևելի,
Երգափունջ՝ եռամսյա
Եթերարձակումները՝ երկուշաբթի երեքին,
Եվ  երեքշաբթի  երեքնանց  երեսուներեքին...
Ո՞րտեղ  ո՞վ  ու  ո՞նց  է
Որ   որոշում  է  թե
Որոշ  ոգեշնչված
Որոշողներին  ոնց
Ոգևորել, որ  ոգևորված  ու
Որոշակիորեն  որոշիչ
Որոշեն  թե  ո՞՜րն  է, որ
Որոշվելու է  որպես
Որոշակի  որոշած
Որոշիչ  որոշումը  ու
Ո՞նց  է,  որ  ոմանք
Որոշում  են  թե
Որքանով է,  որ
Ոմանց   որոշած
Որոշումները՝  որակավորել
Որպես  որոշակիորեն
Որոշված  որոկյալ  որոշումները
Որովհետև  որքան էլ,  որ
Որոշակի  է  որևէ
Որոշված   որոշումը՝ որպես
Որոշակի  որոշվածք  ու  որոշիչը…
Ոմն   որոշողներ  էլ
Որոշում  են  որակավորել
Ողջ  որոշվածը
Որպես   ոչի՜նչ  ու  ոչնչություն
Որովհետև  որոշակի
Որոշված  է,  որ  ոչնչանալու է
Ողջը,  որ  ողջ  է  ու
Որպես  ողորմածիկ  ու
Ողորմելի  ոչնչացած
Որակաորվելու է  որպես
Որդակեր  ու  ոչուփուչ  ու  ոչինչ…

Saturday, May 12, 2012

Հիման՝ հա
Հիմա է հետո թե հիմա…

Հնադարյան հողի
Հմուտ հպարտ
Հնարիմաց հայ
Հավատացիալ հողագործը՝
Հին հարգարժան
Հողամշակին  հատուկ
Հզոր  համբերատարությամբ ու
Հպարտությամբ հերկած
Հարթ հինավուրց
Հողին էր հանձնում
Հարյուր հազարավոր
Հրաշք հացահատիկները՝
Հուսալով ու հավատալով որ
Հրաշագործ հողի
Հզորությամբ հղիացած
Հողածին հազարապատկված
Հասկակալած հասած
Հմայիչ  հոյակապ
Հրճվատեսք հասկերի
Հրաշագույն  հորիզոնատարած
Հեղեղի հռնդաձայն
Հասկահավաքի  հունձքին է
Հաջորդելու  հսկա
Հոնեղ համակրելի
Համբավաշատ հացթուխի 
Հիատեսիլ  հրաշաբույր
Համեղահամ  հացի  համտեսը… 

Մեր մարդկային
Մսեղեն մեղքաշատ
Մեղկ մարմնով
Միշտ մենակյաց
Մենք մահվանը
Մոտ մահացնոր
Մեծ մաքուր
Մետաղյա մահճում
Մեր մահաքրտինք
Մարող մարմնով ու
Մոլորված մտքի
Մահ մտորումներով
Մղձավանջային մշուշոտ
Մրրիկներից  մոլորաթափառ
Մեղսամակարդ մահադալուկ
Մեն ու մոլոր
Մահասարսուռ մռայլադեմ
Մարդասպան մորթապաշտներս՝
Մի առ մի
Մտաբերելով մեր
Մեղսոտ մեղքերը՝
Մտահույզ  մտամոլոր
Մեր մոտակա
Մեգ մայրամուտի
Մահ  մշտնջենեկանության
Մոխրակույտ  մռայլատեսք
Մեծ մուտքի մոտ՝
Մտահոգված  մահադողդոջ՝
Մե՜նք  մեղքերի
Մոլորյալ մեղքաշատ
Մշակներս  մերժելի
Միշտ մտահոգված
Մեր  մոտակայքում
Միշտ  մոլագար
Միշտ  մահվան
Մոլեռանդությամբ  մտադրված
Միշտ  մտահոգ
Միշտ  մերկացած
Մեծ  մաշված
Մահացու մեծազոր
Մարդատյաց  մահվան  մանգաղից՝
Մուրացկանաձև մեղկաձայն
Մահաբառաչ  մեր
Մուրող  մարմանջով
Մեր  մեղան ենք
Միշտ մուրում՝
Մեծն  Մարդարարից  ու
Միշտ էլ մերժվում  ենք
Մեր  Մարդաստեղծից`
Մենք   մեղավորներս
Մե՛ղա  մեզ …

          «Երևանյան երկար երկնչելի երազ  թե՞ երևի՝ երկարածամ երկերեսանի երևակայացնող երազահանուհու երազապաշտության երբեմնի   եռանկյունաչափորեն  երկարաձգված երկբայելի եվ  եզակի  երկյուղախառն  երևելի՜  երևույթ… »
 
Երկուշաբթի՝  երևի՜  երաքշաբթի
Երեկոյան  երկուսին   33 պակաս երբ
Երկարամյա  երևանցի 
Եռորյակ եղբայներից
Երկրաբաններ  Եղիան ու Եղիշը, որոնց
Երկուսի  երբեմնի
Երեխայական  երազանքն էր
ՙԵրգ Երգոցը՚  երգել
Երուսաղեմի  եկեղեցիական
Երիտասարդական  երգչախմբում...
Երեկոյան երկար  երազում
Երազում  էին,  թե՜   երջանիկ
Եթովպիական  եղնիկնե՜ր  են
Երկարավիզ  երկար
Եղջյուրներով,  երևակայական
Եկեղեցու  երկար
Եմենյան  եղևնիների
Ետևի  եղիամոտ
Եղինջներում   երբ
Երազի  երկարաձգվելու
Եզրափակումին  ենթարկվելով
Երազային  երևակայության
Եռուզեի  երանելի
Երևույթին`  ենթագիտակցաբար
Եզրակացրին, որ  երկուսով էլ երևի՜
Երևանյան  երկար                                                           
Երիկամագույն  երշիկներ են  ու  որ
Եռալով  եփվում  են
Երկարավուն  երկնագույն    եվրոպական
Երկաթամանում.  եզդիերեն
Երգելով  ՙերանի  երկուսով եռալով  եփվենինք՚  երգը
Երազանքի՝  երուսաղեմյան
Երգչախմբում  երկու
Երբեմնի   երևանցի երաժշտամոլ ու
Երեք  եղվարդցի  երաժիշտերի
Եռանդուն  երաշխավորությամբ
Երբ՝  երկարաձիգ
Եռագի՜ծ   երկաթգծի
Ետևից  երևաց
Երիկամաքարի  երիկամացավից
Երկյուղահար  երկմտած
Երկյուղաբեկ  երևացող
Երկարահասակ  երկարացրած
Եղունգներով  երկոտանի.
Եպիսկոպոսություն  ու երուսաղեմում
Եպիսկոպոսանալը   երախավարի
Երախաբա՜ց    երջանկադեմ
Երանաժպիտ  երազող՝
Երորրդ  եղբայր՝
Երևանի  երևելի
Եռակցո՜ղ  Եփրեմը՝
Երկարաթև  եպիսկոպոսահանդերձանքով
Եկեղեցիական  երգելաձևով.
Երգելով  ու  երդվելով, որ
Երկար  երշիկները   երազում
Եփելը՝  երկարաձգվող  երևույթ  է ու
Երբեք էլ երազում
Երիկամագույն  երշիկները  չեն
Եփվել  եռման  եղանակով.
Երաշխավորելով՝  երշիկների
Եփելու՝ եռակցման 
Երազային   եզակի եղանակը՝ երբ
Երազաթաթախ  երկվորյակ
Եղբայներից  Եղիան
Երազախաբ  երազընդոստ
Եզրակացրեց, որ  երազամույն
Երազում  էր  երազահալ…