Tuesday, December 30, 2014

Քծնի   քծնողների
Քծնանքներից՝ քծծվել
Քրքրվել էր  քծնանքը…

Thursday, December 25, 2014

Լեռնաստանցուս  լայն
Լեզվիս  է  լեռ
Լեզուս  լուսավոր
Լիիրավ  լավագույնը
Լեզուներից  լիակատար.
Լիառատը՝  լիաճոխ
Լիաբուխ   լիիմաստ
Լիաբերրի  լիահունչ
Լիաուժը՝  լիցկավորող
Լուսապայծառ  լիարժեքը
Լուսավառ   լուսապերճ   ու
Լիաճոխ   լեզվագանձը
Լիաբուռն   լուսաձայն   լուսառատ
Լուսերանգ  լուսաբարբառ
Լուսաթով.   լեփ - լեցունը
Լիուլի   լիուժ   լիցքավորող… 

Thursday, December 18, 2014

Կանխամտածված  կանխատեսված
Կանխագուշակելի   կանխատրամադրված8յուններից  են
Կախված  կռահելի
Կարևոր կանխորոշումների
Կուռ  կապոցից
Կազմված  կյանքի
Կեց8յան  կաց8յունը
Կողմնորոշող  կատարյալ
Կրակոտ  կորովով
Կենսունակ  կենվորներիս՝
Կշռադատված  կայուն
Կեցվածքով  կարգ ու կանոններով՝
Կառուցելու  կերտելու ու
Կատարելագործելու  կազմակերպված
Կողմնորոշված  կառավարման
Կարգապահ   կարող8յունները՝
Կարճժամկետ  կենսունակ կյանքում…
Կամ՝  կուրացած
Կաշկանդված  կասկածամտ8յան
Կամազուրկ  կարճատես8յամբ
Կործանարար  կրքերից
Կողոպտված՝ կամովին 
Կղզիանալով   կողպվելու ու
Կաղալով  կործանելու.
Կարճատև  կյանք՝  կոչվածը…՝

Friday, December 12, 2014

Առաքինությունից անառակություն
Անցնող անտեսանելի
Արահետով ենք անդադար
Անցնում անհամար 
Անարգ արգանդերի
Անորակ արտադրա՜նք
Անպետք անբնական
Անհասկանալի անխելք
Անամոթ անպատկառ
Ապշամիտ ադամորդիներս.
Անսանձ անժույժ
Անզուսպ ագահորեն ու
Անհագուրդ ախորժակով
Անբարոյաբար այլասերվելով
Ախտակենցաղ անխուսափելիորեն
Այլանդակվելով աղավաղված՝ ասես
Անբարիշտ անպետքություններ
Ապաշնորհ անհամար
Ազգա
թքանք անպատվաբեր
Այսահարվածներ ապականված
Անիծիալներներս՝ աներևակալիորեն
Արժեքազրկված այսպես էլ
Ավաղ ավարտում ենք
Այս անիմաստ
Անպետք ապրելաձևը ու
Անհիշատակ անհետք
Անհուշ անհապաղ
Անհետանում ենք ավերադարձ
Անցիալը անդր
շիրիմյան…

Thursday, December 4, 2014


Կիսաբաց   կափարիչով
Կեռ  կանթերով
Կարճլիկ  կլոր
Կոկիկ  կավե
Կճուճ ՝ կիտված
Կակուղ  կենսական
Կիտրոնագույն  կարագով...