Friday, October 14, 2022

 

Գեր   գերագույն

Գերապանծ  գովաբանյալ

Գերհարգարժան  գոյարար

Գերհզոր   գերազանց8յան

Գերապետի՛դ  գերագահ

Գերբնական   գոյարար8յամբ

Գոյացած  ու գոյ8յունում

Գոյավոր  գոհ

Գոյեղեն  գոյս.

Գաթայասեր  գրաճանաչ

Գրագետ   գ-ըատառ

Գրականով.  գովասանքներիս

Գովեստով  գոտեպնդված

Գերփ8աջանորեն  գերագույնս

Գնահատելով  գովաբանում

Գովերգում  եմ  գոռ  գովելի

Գովարժանի՛դ  գերասքանչ

Գովեստարժան, որ գոյացրածդ

Գերհրաշք  գոյ8յունում 

Գտնվելով  գոյակցական

Գոյ8յամբս  գոյակիցն  եմ

Գոյացրածդ  գոյ8յունում

Գտնվելու  գոյակիցներովս.

Գոյատեվման  գոյամիջոցներովս  ու

Գաղափարական   գազանայի՛ն

Գոտեմարտներում  գոյատևելով

Գոյափոխվելով   գրավիչ

Գոյարանիդ   գայթակղիչ

Գայթակղ8յուններով   գայթված ու

Գրեթե   գոյ8յանս

Գագաթնակետին  գտնվելով…

Գերազանց  գիտեմ  ու

Գիտակցում եմ  որ գոյեղենապես

Գոյ8յունից  գրգռված

Գերհոգնած. գոյ8յանս

Գահի  գագաթից

Գոյազրկվելով  գահավիժելով

Գլխաբաց   գոսացած

Գեշ   գունատ

Գարշելիս   գերեզմանվելու եմ

Գետնափոր  գոց  

Գուբս՝  գերեզմանաթաղ

Գերեզմանավորս՝ գերհավետ

Գտնվելու  գերեզմանակիցներովս

Գոյ8յունից՝   գնացյալ   

 

 

Monday, October 3, 2022

 

 

Իմ մահով  մերոնք  ինձ  չեն ունենա

Ու կպակասի   մեկը  մերոնցից

Մի  լույս  հանգցնող  չի լինի տանը ու

Կարցունքոտվեն   աչքերը  մերոնց։

Ու  հավքերն  նորից  հարավից  կգան,

Բակի   մանուկներն  կկռվեն  էլի,

Կանաչները  թարմ  կդեղնեն նորից ,

Ծաղիկներին՝  էլի կքաղեն մարդիկ։

6-րդ հարկում  բալկոն  կշինեն,

Կժպտա  տերը  ուրախ աչքերով,

Իմ  մահով  մի հայ  չի  լինի կյանքում,

Բայց այդ նույն օրը՝  մեկը  կծնվի

                                Չհամո  Չսահյան                                                        10.03.2022.