Sunday, December 29, 2013


Տարեց-տարի  տարեվերջին
Տոնազարդ  տոնավառ 
Տոնաբեր  տոնածառով
Տաք  տներում.
Տեղը –տեղին  տոնական
Տոնասեղաններին՝  տարեմուտն  ենք
Տոնախմբված  տոնում
Տնկոզացա՜ծ  տնավարի…. 

Tuesday, December 24, 2013

Խճճվել է՝ խաղաղասեր
Խելքս  խելոք.
Խառնիմաստ խորթ
Խեվ  խոհերի
Խրտնած  խուժող
Խայթող  խոցող
Խելացնոր  խավարեցնող
Խենթուխելառ  խմբերից…                

Wednesday, December 18, 2013


Խոտագույն  խոշոր
Խաղասեղանին  խառնամբոխ
Խանդավառված  խամ
Խաղացողների  խմբին
Խորամանկորեն խառնված
Խաղանենգ  խաղամոլ
Խարդավանությունը խստիվ
Խրախուսող  խարտյաշահեր 
Խաղականոնները  խորամանկորեն
Խախտող  խարբերդցի
Խմիչքասեր  խղճամեռ
Խոսրով Խամաճիկյանը՝
ՙ Խլեմ ՚ խաղատան
Խորամանկամիտ  խաղատնատեր
Խոշորամարմին  խոժոռադեմ
Խալերով  խստաբարո
Խայթալեզու  խռպոտաձայն
Խայթահայաց  խարկովահայ
Խուճուճածամ  խրախճանքասեր
Խաժակն  խանդոտ
Խաչատուր   Խաչագողյանցի `
Խաչապաշտ  խնամին էր…
                                                     

Saturday, December 14, 2013

Սիսիանցի  սակավահեր
Սափրիչ  Սաքոն՝
Սուս  սպասում էր
Սպիտակ  սպասի սառելուն… 

Saturday, December 7, 2013

Ուսումը՝ ուղեղի
Ուրույն ունեցվածքն  է
Ուսում  ունես՝
Ուրեմն  ուժեղ ես

Ուսյալդ  ուշիմ...