Monday, January 30, 2017

Դատարկ դրամապանակ՝
Դռնբաց  Դժոխք
Դժվար  դր8յուններով
Դժբախտ  դեպքեր…
Դժգոհ  դեմքերով՝
Դաժան8յան  դալուկ  դիմակներ

Saturday, January 28, 2017

Դժոխքի  դաժան
Դատավորը՝  դրախտից
Դժգոհ՝ դժբախտներից էր

Sunday, January 22, 2017

Ա- Մեծատառ
ա- փոքրատառ

Ահավասիկ  Աստվածայի՜ն
Այբուբեն այս
Անթերի  անզուգական
Արժեքավոր  ամենքիս
Անխտիր արժանի
Այժմ  ու այսուհետև
Անվերջ   անմահ
  

Tuesday, January 17, 2017

Ցավազերծ  ցավակցող
Ցլամարտասերների  ցավառիթ
Ցասմաձայն  ցնորքում.
Ցավագալար   ցնորահար  է՝
Ցուցամոլ   ցլամարտիկը
Ցավոտ  ցայքամասում
Ցից  ցցված
Ցասումնալից  ցեղական
Ցլի  ցցած
Ցավաբեր՝  ցլեղջույրից...

Friday, January 13, 2017

Մի մեծ
Մոլագար8յամբ մղված
Մ8 մոգան
Մթագնող մտքերի
Մոլորեցնող մտատանջ8յուններում
Մենք մշտատև
Մաքառելով մտմտում ենք.
Միշտ՝ միամիտ
Մեղկ ու մեղավոր

Tuesday, January 10, 2017

Մտածմունքի  մարած
Մոխրում մեր
Մոռացած  մտքերն  են միշտ
Մունջ՝  մխում...

Friday, January 6, 2017

Հատուկենտ  հանճարների
Հարուստ  հանքերից
Հազվագյուտ  հարստ8յուններ են
Հազվադեպ՝  հրաբխվում...

Sunday, January 1, 2017

Վճռականապես  վանիր
Վերջականապես  վերջացրու
Վերջապես  վտարիր
Վերացրու  վատը.
Վրդո6ուցիչ  վախազդու
Վեհերոտ  վնասակար
Վատահոգի  վաթար
Վատամարդու  վայրագ
Վայրենաբարո  վատշվեր.
Վատասերվածին՝  վատասիրտ
Վրիժագործին՝  վես
Վարանողին՝  վայրիվերո
Վայրընթաց  վատանուն
Վտանգավոր  վարքագծով
Վարանած  վարկաբեկ ...
Վերականգնելով  վեհապատիվը.
Վաստակաշատ    վստահելի
Վեհապանծ  վայելչագեղ
Վեհիմաստ   վեհանձ
Վստահելի  վեհիմաստ
Վսեմափառ՝  վարդաբույր...