Wednesday, March 25, 2020

Ծագ   ծաղկունքին
Ծեգ    ծնունդ`
Ծանոթ   ծաղկի
Ծլուն   ծաղկող
Ծաղկուն   ծաղկասերմի
Ծոցի   ծուծը
Ծայրով   ծածուկ   ծակելով
Ծիլն  է   ծկթում
Ծուռ  ծպտյալ
Ծուլորեն  ծարավ
Ծալված   ծալքերով

Wednesday, March 18, 2020


Վիետնամական  վառ  վարունգագույն
Վնասվածքով  վարտիքը
Վշտացած  վաճառատուն
Վերադարձնող  վայելչադեմ
Վաստակաշատ  վարսագեղ
Վրացահայ   վիրաբույժ
Վախտանգ  Վտակյանը,
Վստահ էր` վերադարձնել ու
Վերցնել  վնասվածքով
Վարտիքի   վճարավարձը  ու
Վհատված  վիճաբանելով
Վարտիքի  վերադարձնելուց
Վրդոհված  վայրենացած
Վիճասեր  ու  վարժ
Վարպետորեն  վիճաբանող
Վավաշոտ  վիթխարամարմին՝ վհու՜կ
Վաճառողուհի  Վարսիկ Վտանգյանի
Վրդովեցուցիչ  վերաբերմունքից
Վատբերան  վայրահաչ  վատաբանումներից
Վատշվեր  վարքագծիծ
Վայրենի   վարվելաձևից   ու
Վարկաբեկող  վիրավորանքներից…
Վրդոհված  վիրավորված  Վախտանգը՝
Վերջապես    վեհադեմ
Վճռակամ  վճռեց.
Վառ  վրեժխնդր8յամբ
Վաճառատանն  էլ  վառե՛լ
Վերոշարադրյալ  վնասվածքով
Վիճելի   վատաբաստիկ
Վատորակ   վարտիքը…
Վրիժախանձ   վիաբույժի
Վտանգավոր  վարմուքից
Վախեցած  վայրենացած
Վաճառատան   վատահամբավ.
Վիթխարի  վզի՛ն
Վարդագույն վզկապով
Վաշխառու  վարիչ
Վալոդը   ու  վարանոտ
Վաճառողուհիների  վայրադեմ
Վայնասունով  վոհմակը՝
Վազելով ու վայրի
Վարվելաձևով  վայրագորեն
Վայրկենապես  վաճառատնից
Վռնդեցին  վրդովմունքից  
Վայրագոչ  վրեժաժպիտ 
Վախտանգին՝ ու  վառվռացող
Վատաբախտիկ   վարտիքը

Saturday, March 14, 2020

Սիրուն  սարդոստայնաձեւ
Սառը  սարսափը
Սփռած  սպիտակափոր
Սոված  սեւ
Սարդը՝ սուս
Սպասում էր  ստվերում...