Sunday, February 21, 2016

Սուս  սահուն
Սպիտակ  սենյակի
Սեխագույն  սալիքներով
Սողալով ու սնդուս
Սյուներով  սահելով
Սարսռազդու  սակայն՝
Սանձված  ստեղծվածքը՝
Սեփական  ստվերս  Էր  սևագույն…

Friday, February 12, 2016

Խղճուկ  խոզանոցի
Խուճապահար խոշոր
Խուճուճապոչ խոզեր.
Խեռ  խմբով
Խռիվ  խառնված
Խելահեղ  խճճված
Խառնաշփոթ8յունում՝  խառնակերն էին
Խոլաբար  խռխռաձայն  խժռում։      

Friday, February 5, 2016

Հունձքից հոնգնած
Հմուտ  հնձվորները
Հույլ  հպարտ
Հենված հարթ
Հինավուրց  հողին
Հայացքները  հառած
Հուհրացող  հորիզոնին
Հափշտակված  հիանում  են
Հեռվում  հրկիզվելով
Հեզհետե  հեռացող
Հեքիաթային  հրաշունչ
Հրե  հրաշքին