Wednesday, April 29, 2020

Կարճամտ8յամբ  կարծեցյալ
Կիսակառույց  «կոմունիզմի»
Կարմրադրոշ  կուսակցական
Կարկառուն  կարճկյանք
Կառավարիչների  կմախկների՛ն
Կուրամտորեն  կարոտող 
Կիսագրագետ  կատաղած
Կացինակիրնե՛րդ  կենսունակ
Կյանքեր  կործանող.
Կեղտոտ  կերակրատաշտերից
Կախված, որ  կերակրվում ու
Կեղծ  կեցցեներ  էիք
Կրկնողաբար  կրկնում...
Կերպանափոխվել ու կիսանդամալույծ
Կասեցված  կերուխումների
Կարոտախտից՝ կնճռոտված
Կիսամարդ  կենսաթոշակառուներ եք.
Կոպտորեն  կշտամբված
Կսկցահար  կմկման
Կիսանվաղ՝ կորուսյալ...

Thursday, April 16, 2020


- Ապրիլ  էր   արյուն  էր   արել…
Աստված  իմ  անկեղծ
Ատում եմ  այս
Ապրիլ  ամիսը…
Անպատված ազգիս
Արյունալի  անցիալը
Արթնացնող այս
Անիծված   ամիսը…
Արյունառուշտ  արնախումների
Անկասելի  անմարդկային
Անզուգական  անխղճ8յունների
Ամեհի  արհավիրքի
Այս արնադավ  ապրիլը…
Այս  աշխարհի
Անամոթ   անհոգ
Ազգերի  աններելի   անտարբեր8յունը
Ավելորդ  անգամ ահազանգող ու
Ազնիվ  ազգիս  անարգել 
Անվայել  անարգանքի
Այս  անցանկալի  ապրիլը…
Անարձագանք  աղոթքների
Անաստված ու անպավեն  
Անողոք   անգ8 ու
Անողորմ  այս   ամիսը…
- Ապրիլ ա  արտասունք ա  արել…

Ամեն  ապրիլ
Ավաղ  դեռ  առատ
Արտասունքի   ամիսա   

Saturday, April 11, 2020


Չարահոգի  չարաչք
Չինացիների  չարաչար
Չարչարած  չամչագույն
Չղջիկների  չարաշահված
Չարացած  չարքերի
Չուն՝  չարամտաբար
Չվելով ու չարազինյալ
Չարուկրակ  չարաղետ
Չարիքո՛վ  չարաչար  
Չոքացրե՛ց  չէացնելո՛վ
Չտես՝  չհանդուրժողներիս
Չկամ՝ չորագլուխ
Չարասիրտ  չկամեցողներիս
Չարախոս՝ չմարդներիս
Չհավատ՝ չարագործներիս
Չմարդ  չհամբերատար
Չարախոս  չար՝ չտեսներիս
Չարաչք՝  չքմեղներիս.
Չխնայելով՝  չքավոր
Չարչարված  չարքաշ
Չունեվոր՝  չչարներին...  Թագավարաք  2020   
                                                                    Covid 19 N.Y. N.Y.

Wednesday, April 1, 2020

Տխրահռչակ  տապալված
«տիտղոսակիր  տականքների
Տիրող  տիրապետ8յունը».
Տեվական  տանիք էր
Տասնյակ  տարատեսակ
Տխմար  տհաս
Տգետ  տհաճ
Տկռօշ  տավա՛ր կամ  տվա՛ր
Տմարդ  տաղտկալի
Տնաքանդ  տարօրինակ՝ տոհմակիցների...