Thursday, January 11, 2024

 

    Մ Ե Ն Ք

 

Մենք   մեր

Միակ  մայրագորով

Մեծահոգի  մոր

Մեջ  մարդակերպվելով  ու

Մարդանման  մարմնավորված

Մանկասեր  մակարդակով

Մանկաբարձուհու  մարդասիրական

Միջամտ8յամբ  մերկ

Մածան  մանուկ

Մենակ  միանգամից

Մարդկ8յան  մարդահամարի

Մեջ  մտնելով

Մկրտված  մեռոնոտված

Մայրախնամ  մայրամրմունջ

Մանկ8յան  ու  մանկապատանեկ8յան

Միակ  մեղրամիսը

Մղսելո՜վ   միանգամից

Մխրճվում  ենք   մարդաստեղծ

Մաքառումների  մարտնչումների

Մարդկային  մտքի

Մոլեռանդ8յամբ   մոգոնված

Մրցավազքներում`  մրցելով

Մաս առ մաս  մարմնապես  ու

Մտավոր  մաշվելով

Մեծանում  ու  մեծացած

Մենակյաց   մեծ

Մարդկ8յուինց   մեկուսացվում  ու

Մեն- մնակ   մեղկ

Մեծ   մեղքերից   մեղավոր

Մեր   մոտալուտ

Մառ   մեգ   մայրամուտին  ենք

Մոտենում   ու  մահամերձ

Մեծ  մաքուր

Մետաղյա   մահճակալներում

Մահաքուն   մելամաղձ8յան

Մեջ  մխրճվաց՝

Մեջքիվայր  մահաթմբիր.

Մահասփյուռ  մահավարի

Մահվան  մեծ

Մաշված  մահացու  մանգաղով

Միանգամից  մանգաղված.

Մեկնում   մնացող

Մարտնչող  մարդկ8յունից.

Մտնելով  մահվան

Մթ8յան  մեջ

Մեկըդմիշտ  ու  մշտնջենապես

Մնում   մենակ

Մեկուսացած  մարած

Մեռած   մարմնով.

Մենք՝  մահկանացուներս,  որ

Մարդ էինք՝   միանում  ենք

Միլլիարդավոր  մեռելներին  որ

Մարդ  էին  մինչև  մեզ  ու

Մոխրացել  են   մեկիկ-մեկիկ՝

Մինուճարից  մինչև

Մեծարգո  մեծ  մտածողը

Մենաստանի   մենակյացը

Մեծահարուստ  միլիոնատերը   մեծամիտ

Մեղսագործ   մարդասպանը   մարդատյաց

Միթևանի   մեղկ

Մուրացկանը   մեծահասակ

Մեղմախոս   մեղվապահը   մեղվաջա՛ն

Մազախռիվ  մաթեմատիկոսը՝  մտազբաղ

Միշտ մանկասեր՝ մանկաբույժը  ու

Մանկավարժը   մանկատան.

Մայրասեր  մատուցողը   մելամաղձոտ ու

Միշտ  միջամտող

Մատնիչը   մռայլադեմ ու

Մանրէաբանը՝  մրսկան ու

Միջազգային  մեկնաբանը  մեծբերան

Մրգասեր  մետաղաձույլը   միջահասակ ու

Մահճակալագործը   մաղադանոսասեր  ու

Մահուդագործ   մուհամեդականը

Մեծ  մորուսավոր.

Մատաղ  մատուցող

Մարդը  մեղմաբարո  ու

Մեծահամբավ  մարշալը

Մեդալակիր   մեծամիտ  ու

Մետաքսագործուհին  մետաքսաձայն

Մերթըդմերթ  մածուն  մերող  ու

Մերկ  մարմնավաճառը՝  մարմնատանջ  ու

Միջամտող  միջատաբանը   մեծահասակ.

Մնջախաղացը  միտումնավոր՝   միշտ  մունջ  ու

Մի  մոգ՝  մոգ8յուններ

Միշտ  մոգոնող  մողեսատեր  ու

Մաշկաբուժը՝  մի   մեծ  մատանի

Մաշկաբորբոտ  մատին  ու

Մսավաճառը  մսակեր  մուրազախաբ  ու….

Մոռացվելով   մոխրանում

Մշտնջենապես  մնում

Մեր   մայր

Մոլորված   միակ

Մոլորակում  որպե՜ս

Մոռացիալ   մոխիր…