Wednesday, September 26, 2018


ԿՈՄԻ10
Կոշտ ու կոպիտ
Կատաղած ու կեղեքող էր
Կարճ կյանքը՝
Կյանքին կարոտ
Կյանքով կարող
Կիրթ կենսուրախ
Կրակոտ կորովով
Կենսախինդ կոթողների
Կրքոտ կերտող
Կուսակրոն Կոմիտասի, որ
Կոպտորեն կեղեքվեց
Կշտամբվեց կասեցվեց
Կարճատես կամակոր
Կասկածամիտ կարծրասիրտ
Կրոնակից կայենների
Կաղկանձող կրոնախև
Կեղակարծ կույտից, որնք
Կյանքից կորան
Կարծես կմկմոցը՝ կոկորդում
Կամ կոտրված կոճակ, իսկ
Կոմիտասը կաթոգին
Կաքավականչ կատարյալ
Կարկաչականչ կատարումներով
Կախարդում էր կարկառուն
Կամարասրահ կուլտուրայի
Կարևոր կենտրոններում երբ
Կայծակեց կատաղի
Կործանարար կոտորածը
Կազմակերպված կանոնազանց
Կեղծոգի կատաղած
Կեռամագիլ կերբերնե՜րի
Կողմից կասկածամոլ՝
Կալնավորվեց Կոմիտասը
Կրելով կտտանքները
Կեռակոտոշ կարիճներից
Կոռագլուխ կեղծախոս
Կենդանակերպ կառափիչ ու
Կուտակված կարևեր
Կործանող կիտվող
Կիզող կսկիծները կրելուց
Կարկամած՝ կարծես
Կյանքից կողպտված
Կազմալուծող կախարդանքի
Կապանքներով ՝կաշկանդված
Կործանիչ կազմալուծող կացության
Կնիքով կաթվածահար
Կյանքից կողոպտված
Կոպտորեն կղզիանցված
Կողպված կալանավոր էր
Կոմիտասը՝ կերոնը կիսավառ, որ
Կար կլինի ու կմնա
Կարճատև կուսակրոն
Կրակոտ կորովով
Կաթոգին կերտած.
Կենսաբաղձ կարապետը՝
Կենսաթրթիռ կրթող
Կյանքի կոչող
Կենսական կիրառելի
Կարևոր կայացած
Կանգուն կերտվածքների
Կարկառուն կտակով...



Sunday, September 23, 2018


Շառագույն  շիֆոնե
Շրջազգեստով   շոկոլադասեր
Շիկահեր  շնիկատեր
Շատախոս Շաքեն՝
Շղթայակապ  շնիկով
Շշմած  շրջում է
Շողազարդ  շոյող
Շշուկով  շարժվող
Շքեղափայլ շողշողուն
Շուշանների  շարքերով

Wednesday, September 19, 2018

Սիբեխագույն  ստվերաշատ
Սենյակում  սպանախաերանգ
Սխտորանախշ   սփռոցով
Սեղանին   սեփական
Սիրուն  սուրճի
Սպասքով  սուսուփուս  սրճող
Սիսիանցի  սիրված
Սափրիչ սպիտակահեր
Սիրուն  սանրված
Սրամիտ  սուրքիթ
Սիսեռասեր  Սուքիասը՝
Սրտատրոփ  սպասում է
Սիցիլիական  ստեպղինագույն
Սերկեվիլանաշխ  սիրուն
Սափորով  սև  սալորահյութի  ու
Սմբուկագույն   սունկանախշ
Սկյուտեղով՝   սուր
Սերմաշատ   սիրած
Սեխի  սառչելուն
Սնդիկագույն   սառնարանում… 

Friday, September 7, 2018

Երկարաձիգ  եզերիչով  Է
Եզրափակվոււմ  երկնքի ու երկրի
Երկայնքով  երևացող
Երևակայական՝ եզրը…

Sunday, September 2, 2018

Ջերմերանգ  ջրաներկերով
Ջրառատ ջրահոտ
Ջրավարար  ջրացիր
Ջրվեժը  ջերմեռանդ
Ջանասիր8յամբ ջրանկարող
Ջերմուկցի  ջրանկարչուհի
Ջուլիետա  Ջանիբեկյանը.
Ջրվեժող  ջրվեժի
Ջինջ  ջրիկ
Ջրաշող  ջրափոշոտ
Ջրացայտերից՝ ջրոտվել էր...