Sunday, May 23, 2021

 

Մորս  մատնոցը

 

Մայրիկիս մանրանախշազարդ

Մետեղյա  մանտոցը

Միամտաբար մատս

Մտցրի ու մե՛ղա

Միտքս  մղկտաց

Մորս  մտաբերելով

Միակ  Մորս

Միշտ  մաքրասեր

Միհատիկ  մարգարիտ

Մետաքս   Մորս

Մերժումը  մերժող

Մռնչաձայն մարտիկ

Մշտաբույր մանուշակ

Մշտաչարչար մեծահմուտ

Մետաղակուռ  Մորս

Միշտ մտերիմ

Մայրիկ  Մորս

Մեղրաբերան  մեծահոգի

Միշտ մեծարվող

Մամիկ  Մորս

Մեղմախոս  մեծարժան

Մամե  Մորս

Մեծապատիվ  միամիտ

Մերի՛կ  Մորս

Մաքրախիղճ  մաքրահոգի

Մեղմասիրտ  մեղրանուշ

Մամա  Մորս

Մանկասեր  մանկավարժ

Մանկազվարճ   մայրախնամ

Մայրամ  Մորս

Մանկամիտ  մշտահոգ

Մերա՝  Մորս

Մշտապես  մշտաչարչար

Մեղվաջան  մրջուն

Մշակ  Մորս

Միշտ  մտմտան

Միշտ  մտորող

Մերթ  մոռացկոտ

Մածուն  մերող

Մրսկան  մեծմայր

Մինուճար  Մշեցի

Մեռոն՝  Մորս

Մեծապատիվ  մեծաձեռն

Մայրագորով  մայրախնամ

Միշտ  մաքուրին

Մտադրված  մայրագութ

Մեծաձիրք  մեծաշնորհ

Մշտապես  մշտահոգ

Մաշված  մշակ

Մեղկ  մտորուն

Մարե՝  Մորս

Միշտ  մարդամեջ

Միշտ  մարդամոտ

Մորաքույր  Մորս

Մեր  մեծ

Մարդու  մարմնացում

Մեզ  միշտ  մատաղ

Մշտավառ  մոմ

Մշտամեծար  մշտամնա

Մեծափառ   մեծապայծառ

Միշտ  մտքիս  մեջ

Միշտ  մեր  Մամա

Մայրիկ՝   Մորս

 

Tuesday, May 11, 2021

 Սկզբնապատիվ  սքանչելագործ

Սկզբնաստեղծիդ  սրտանց

Ստեղծած՝  ստույգ

Ստվար  սերտ

Սփյուռ  սրբազան

Սրբագործ  ստեղծագործ8յանդ

Սքանչելի  ստեղծվածքում.

Սթափ  սպառսպուր

Սիրով   սուզված եմ,

Սակավակյաց    սահմանափակ

Սերունդներից   սերված

Ստորադասս՝  ստրջացո՛ղ

Սխալականս՝  ստամբակ

Սնահավատս՝  ստահոդ

Սասանյալ  սերմս՝

Սակավ  սուս…