Sunday, May 26, 2013

Ամեօրյա  արշալույսին
Արթնացած անհոգ
Անհամար  արու
Աքաղաղների  այգաբացը
Ազդարարող  առույգ
Աքլորականչերով  ենք  արթնանում
Ալարկոտ ամենքս
Աղագույն  անկողիներում
Ամենատարբեր  անդրավարտիկներով՝…

Wednesday, May 22, 2013


Գեջ  գետնով
Գլոր-գլոր  գարնակների
Գետնաթավալ  գլվլոցով
Գեղունի   գարունն է 
Գողտրուկ  գողտրիկ  գալիս.
Գորշությունը  գունազարդելու
Գունաթափը  գունավորելու
Գունազուրկը  գունագեղելու.
Գարնանահորդ   գեղաճաճանչ
Գարնազվարճ  գեղաձայն
Գեղադալար  գարնանաբույր
Գարնանամուտի՝  գովերգությամբ…

Friday, May 17, 2013

Ծլվլացող ծտերի
Ծուլորեն ծռտած
Ծեռտից  ծռտոտված էր
Ծեր ծիրանի
Ծուռ  ծառը։
                      

Saturday, May 11, 2013

Շառագույն  շիֆոնե
Շրջազգեստով   շոկոլադասեր
Շիկահեր  շնիկատեր
Շատախոս  Շաքեն՝
Շղթայակապ  շնիկով
Շշմած  շրջում է
Շողազարդ  շոյող
Շշուկով  շարժվող
Շքեղափայլ շողշողուն
Շուշանների  շարքերով…

Wednesday, May 8, 2013

Մարմնի   մարսողական8յան
Մանրակրկիտ  մանրամասներով
Միշտ  մտազբաղ
Մտահոգ  մտածող
Մարսելի   մոտակայքի
Մշտաբնակ մարսելաբնեկները  ու
Մասնավորապես  մարսելահայերը՝
Մեծամասն8յամբ   մշտապես  մտահոգված են
Մարսվելիք   մթերքները
Մարսել՝    միմիյան
Մարսողական   միջոցներով
Մասնավորապես   մաքուր 
Մերած   մածնի 
Մշտական   միջամտ8յամբ…      

Wednesday, May 1, 2013

Խիտ  խավարը
Խաղաղ   խորասուզվել  ու

Խցկվել  էր խուլ

Խարխուլ  խրճիթի
Խոնավ  խոր
Խորքերը   խորհրդավոր