Sunday, December 31, 2017

Կաղանդի՝  կանանչ
Կեռ կանթերով
Կիպրոսյան  կլորավուն
Կտամանում  կոկիկ
Կուտակած   կտերի  ու
Կաղինների  կոշտ
Կեղևները՝  Կարենենք
Կանխօրոք   կոտրիչով
Կոտրատել    կեղևազրկել  ու կճպել  էին…

Շնորհավոր Բորորիս Նոր  2018. Ամեն Բարիք

Wednesday, December 27, 2017

Բեթհովեն

Բանիմաց   բարեկիրթ
Բարեհամբույր  Բեթհովենե՜ց
Բերքատու   բալենիներով
Բարեկարգ  ու բամբակագույն
Բազմաճուտ  բադերով
Բակի  բաց
Բերրի  բանջարանոցում.
Բողկից  բոխուց  ու
Բամիայից  բացի
Բազմաթիվ   բազմաբույր
Բյուր   բույսեր  էին
Բուսնում , բայց  բազմազբաղ
Բարձրատաղանդ  Բեթհովենը`
Բոլորովին  բեղազուրկ
Բուսաբան  չէր  ու բամբակյա
Բոսորագույն  բարակ
Բաճկոնով՝ բոկոտն
Բարակ   բահով՝
Բացարձակապես  չէր
Բզբզում  բակի
Բաց  բանջարանոցում ու
Բնավ  էլ  բադեր  չէր
Բուծում   բակում  ու
Բազմիցս էր  բարկացած
Բորբոքված  բռնկուն
Բնավոր8յամբ  բարձրաձայն
Բոցաշունչ  բազմահունչ
Բացասական  բազմաբառ
Բառերի   բառափնջերով
Բանավեճի  բռնկվում  ու
Բղավելով  բողոքում՝
Բոլոր  բթամիտ
Բացահայտ  բարոյազուրկ
Բացբերան   բարեկամ
Բարբաջող   բամբասողներից  ու
Բոլորովին  բացառում  էր 
Բանջարաբուծ8յունը  ու բադերի
Բուծումը  բակում՝   բա՜

Saturday, December 23, 2017

Բախի  բախտը

Բախենց  բազմաստվերաշատ,
Բարեկարգ,  բացօթյա,
Բուրումնալից  բակում
Բացված  բազմաուտելիքառատ,
Բացովի  բարձրասեղաններին
Բոլորանիստ. Բախի
Բոլոր  բարյացկամ,
Բազմամարդ բարեկամները՝
Բալաօղիալիքը,  բավարական
Բավական բարակապոչ,  բյուրեղապակյա,
Բաժակները  բարձր
Բարձրացնելով. բազմիմաստ,
Բարձրաձայն  բազմազան,
Բարի  բարեմախթական
Բազմաթիվ  բաժակաճառերով,
Բարիօր8յուն,  բարի  բախտ ու
Բառացիորեն  բախտի
Բոլոր  բարիքները ու
Բաղձալի բազմազավակությունը՝
Բարեմախտեցին. բեռլինյան
Բարձրորակ, բարձաշատ,
Բազմոցին  բարեժպիտ,
Բազմած՝  Յ. Ս. Բախին։
Բախտը՝ բազմաքանքար
Բախին  բազմազավակացրեց, բայց
Բախի  բոլոր
Բալիկներնը  բազմօրյա  չէին։
Բարեկիրթ, բարեխիղճ էր  Բախը.
Բազմատաղանդ, բարեհամբյուր
Բարեհոգի  ու  բազմահոգս։
Բախի  բալիկները՝
Բոլորն էլ բարեկիրթ էին ու
Բախին՝ բոլորովին  չէին բարկացնում
Բարեպաշտ  բարքով ու
Բարի  բնավոր8յամբ
Բախը՝  բնածին,
Բյուրահանճար, բնաձիր,
Բարձյրալապաշտ  ու  բնասեր էր։
Բախը՝ բեղազուրկ էր,
Բայց   բարձրահերահարդարված:
Բախը՝ բոլորովին չէր
Բողոքում, չէր  բղավում։
Բոլորովին  բացառում էր
Բայոսեկսուալիզմը  ու  բյուրոկրատիզմը։
Բակում՝  բոկոտն չէր
Բզբզում, բայց
Բնավ էլ  չէր բացառում
Բաղնիքում  բարձրաձայն
Բլբլացնելը ու բազմիցս
Բլբուլաձայն,  բլբլացնում էր.
Բերկրալից,  բազմաժանր,
Բախավարի,  բարձրաճաշակ,
Բարձրարժեք,  բախավայել,
Բարդ  բացականչություններով՝
Բարձրորակ բացականչելով։
Բախը  բուսաբան չէր,
Բայց  բարեխղճորեն ու
Բծախնդր8յամբ էր բազմացնում
Բազմաթիվ  բուրումնավետ
Բույսատեսակները. յուր
Բարեկարգ  բնակարանում։
Բախը`  բոլորովին
Բոխիասեր չէր, բայց
Բազուկակեր  էր ու բողկասեր։
Բոլորովին  բացառում էր,
Բոլոր, բորբոսնած  բաները։
Բախը`  բանանասար էր, բայց
Բացարձակապես  չգիտեր  թե  ի՞նչ
Բան է բուրումնահե՜ղց   բաստուրման։
Բախը  չէր  բորբոքվում
Բոլորովին  բացառում էր
Բամբասանքը  ու բամբասողներին,
Բանավեճերի  չէր բռնվում,
Բարություն  էր  բխում  Բախից:
Բախը՝ բախտից  չէր
Բողոքում, բայց
Բախտի  բիրտ  բախտանիվը՝
Բբերի բորբոքում ու
Բլշակնություն  բերեց
Բազմաշնորհին  ու  բուժամիջոցների,
Բուժիչ  բալասանների
Բացակայությունը  ու բժշկ8յամբ
Բախին  բուժելու,
Բացարձակ, բացասումը.
Բախտորոշ  էր  ու բազմատաղանդ
Բախը  բառացիորեն
Բանտարկվելով  բնալույսազուրկ
Բնակարանում,  բազմահած
Բարբարոսաբար  բզկտվում էր
Բոթ  բախտից.
Բացերախ  բազմակոշկոճ
Բազմախոշտանգ,  բազմատանջ,
Բախվելով  բիրտ
Բախտի  բազմապատիկ,
Բազմապատիժ,  բազմատանջ,
Բազմավերք,  բազմավիշտ,
Բազմախաբ,  բախտանիվին, որը
Բոցազրկում էր, բազմատաղանդ
Բախի.  բեղմնավոր,
Բարձրաթռիչ, բազմեռանդ,
Բազմաքանքար,  բոցկլտացող,
Բոցշունչ,  բոցեղեն,
Բուրվառի  բոցը.
Բռի  բորբոքելով.
Բռնացող  բախտի`
Բռնացող  բոցը,  բազմապատկելով
Բազմախոց,  բազմախռով,
Բարբարոս  բեռը.
Բոթ բախտի բավիղներում։
Բազմամիլիոն, բազմազգ  ենք
Բախասերներս`  բոլորս էլ
Բախտավոր  ու բավարարված,
Բարձրաձայն  բացականչելով.
-Բացարձակ   է  Բախը,
Բացառիկ, բազմաքանքար,
Բյուր  բազմերանգ, բարձրարվեստ,
Բազմաբեղուն,  բազմագովեստ,
Բյուրատաղանդ,  բարեհռչակ,
Բազմիցս  բարեբանված:
Բացարձակ  ու բազմապատիկ
Բավականություն  է  բխում  Բախից

Բոլորս  էլ բազմերախտապարտ   ենք   Բախին՝  բա՛…

Wednesday, December 20, 2017

Շատ  շարժուն
Շարժումը՝  շնորհավորող
Շատաքանակ  շարունակ
Շարժվողներից  շարքային
Շատերս՝  շարքերով
Շարված  շքերթաձև
Շուտ-շուտ  շարժվելով
Շտապելուց՝  շրջադարձին
Շրջապատից  շեղվելով.
Շփոթված  շվարած
Շշմած շարժուձևերով
Շշկլված  շշուկով
Շարունակաբար  շշնջում էինք՝
Շեղվե՞լ ենք  շեղվե՞լ են 

Sunday, December 17, 2017

Արվագետ  եմ արվամոլ
Այլասերված  ահավոր
Ականջօղը  ականջիս
Աղջիկներին՝  անսովոր
Արուներին՝   անձկակեզ
Անասունս   աներես։
Ամենուրեք  այպանված
Առհամարված  անպատված
Անպատկառս  անպտուղ
Արարածս  ախտավոր
Արատավոր  անամոթ
Ահաբեկված  ամենուր
Անիծվածս  անսերունդ
Անմխիթար  ապերջանիկ
Անճոռնիս  անցակալի
Անբայրացկամ  անողոք
Ամբոխից  եմ անգոսված
Առհամարված  անպատված
Ապիրատս  անխնա
Անհաճո ու   անօգուտ
Անփառունակ   անձկալի
Ավելորդս   անտեղի
Արժեքազուրկ   ատելի
Անցնում  եմ  այս
Աշխարհից  անցավոր
Անհիշատակ  անհետ
Անհույս  ապարդյուն ու

Առհավետ  անսերունդ…

Thursday, December 14, 2017

                *
Արցախի անվանի                                                                       Ա
Անասնաբուժ  Անաստաս Աստվածատրյանի                      Զ
Ազնիվ  ազգական,                                                                  Ա
Ատաղծագործարանի ավագ,                                              10
Արագաշարժ, ատաղծագործ,                                                Ի
Ամոթխկած, Ատոմ Աթոռյանը՝                                               Ր
Ամպամած, անձրևային,                                                          8
Ամպրոպալից, առավոտյան                                                 Յ
Աղմկալից, ամպրոպից                                                           ՈՒ
Արթնացավ անկողնում ՝                                                      Ն
Աղագույն անդրավարտիկով,
Անտանելի, անգ8,      
Անդուր, անբնական,                        
Անպետք, ատամնացավից։
Ապուշացած ու անտրամադիր,       
Ատամնացավից աղիողորմ               
Աղմկելով, արագաշարժ Ատոմը՝
Անցնում էր, Արցախցի,
Անտեղյակ, անվախ
Անդամալույծների առջևից
Այցելելու  Արցախաբնակ,
Արգենտինահայ, անորոշ
Արեվմտահայերենով  արտահայտվող,
Արծվաքիթ, ազնվատոհմ,
Աշխարհառչակ, ատամնաբուժ,
Անշուշտ, առաջնակարգ ատամնակառուցող,
Անդրանիկ Ադոնցի.
Ապարանքատեսք, անտառամեջ,
Առանձնատուն   ատամնաբուժարանը՝
Աներկբա  ազատվելու
Անխնա  ատամնացավից ու                             
Անպետք  ատամից։                                       Ա
Ատամնաբուժի անհրապույր                        Ր
Աթոռին  անթարթ                                        10
Աչքերով  աթոռանիստ,                                  ՈՒ
Ակնհայտորեն  ահաբեկված,                        Ն
Ատոմ Աթոռյանը՝                                           Ք
Անվերջանալի  ատոմային
Ատամնացավից  անշարժ էր,
Անտրամադիր ու անօգնական։
Աժդահա,   «անաստված » ,
«Անմարդկայի, անվանի,
Արգենտինահայ, ամուրի,
Անբեղ,  Այբուբենը՝                 
Անգիր  արտասանո՞ղ,            
Ատամնաբուժ  Անդրանիկը՝
Անձամբ  անձայն,
Անմիջապես, անհապաղ
Անզգայցնելով, ախտահանելով,
Անպետք, անօգուտ,
Ատամը. անհավատալի
Անտարբեր8յամբ. արտասահմանյան,
Ատամնաբուժական ախտահանված,
Արծաթագույն,  ամուր,
Այլանդակ, աքցանով՝
Ակնթարթորեն. անհողդող,
Արագ, արմատախիլ
Արեց   ԱՏՈՄԻ ատամնացավալից
Անզգայացրած, ախտահանված,
Անպետք, արմատավոր աղորիքը։
Աղյուսակաձեվ, արյունաթաթախ,
Արմատներով, անպետք,
Անիծիալ, արատավոր,
Աղորիքից  ազատված.
Ատամազուրկ  ատաղծագործը՝
Ակնհայտորեն աշխուժացած,
Անցնում էր, ականներից                                 Ա
Ականազերծ, ակացիապատ,                          Ն
Անցանկապատ, անուշահոտ,                           8                 
Այգու  արահետով՝                                                    
Անաշխատունակ, անախորժակ,
Այնուհանդե՜րձ  անդարդ,
Ատամնաքիչ, անտարբեր։
Անհետացած անօգուտ
Ատամի առիթով՝                       
Աղերսաձայն աղոթելով,          
ԱՍՏԾՈՒՆ՝  անցած,                    
Անդարձ, անվերադարձ,
Անարժան, անելու                    
Աշխարհին... .  անսպասելի,
Այլանդակ, ատոմային,
Ատամնացավերից  ամենքին  Ամե՛ն…      
Այնուամենայնիվ՝  անհավատալիորեն,
Անբացատրելի  ափսոսանքով
Ափսոսալով  աքցանահանված,
Արյունալերդ, արմատավոր,
Անպետք, անօգուտ   ատամին   


Sunday, December 10, 2017

    ՙ ԴՐՈ ՚   

Դեմք  էր Դրոն
Դրաստամատը  դաշնակցական
Դյուրագրգիռ  դժգոհ.
Դեռ  դպրոցում
Դեռևս  դեռահաս
Դժվար8յամբ  դիմանալով
Դասարանում  դասերին
Դժգոհ  դիմելով
Դյուրագրգռված  դասատուներին։
Դժգոհ էր դասարանակիցներից  ու
Դասամիջոցներին  դասագրքերով
Դնգստում էր դասընկերներին։
Դյուրագրգռված էր՝ դպրոցի
Դահլիճում  դրված
Դաշնամուրին  դասական  դաշնուրդներ
Դժվար8յամբ  դաշնակահարելիս։
Դյուրագրգռված էր դպրոցի
Դաշտում  դարպասի  դեմ
Դժգոհ  դարպասապահելիս։
Դյուրագրգռված էր  դժվարանցանելի
Դահուկաուղիներով  դդմագույն
Դահուկահագուստով ու դահուկաձողերով
Դժկամորեն  դահուկավարելիս։
Դժգոհ էր դանդաղկոտ  դանդալոշներից։
Դեմ էր Դրոն՝ դիետային
Դեմ էր դեղերին
Դեղապիտակներով  դառնահամ
Դեղահաբերին ու դեղնագույն
Դեղափոշիներին, բայց դեմ չէր
Դեղագործ8յանը  ու դրվատում էր
Դիմացի  դեղատան
Դրացի  դեղագործին։
Դեմ  չէր  դդումին
Դեղձին  դեղնասալորին ու
Դամբուլին, բայց  դեմ էր
Դեղնուցին ու դժվարամարս
Դառնահամ  դանդուռին։
Դեմ չէր դեղնաճերմակ
Դիցուհիներին. դժգոհ ու
Դեմ  էր  դերվիշներից  ու
Դիվային  դեվապաշտներից։
Դեմ չէր դժվար
Դերեր դերակատարող
Դերասանուհիներից  ու դերասաններից
Դրվատելով  և  դրամատուրգիան  և  դրամատուրգներին։
Դեմ չէր՝ ՙ դուք ՚
Դերանունով դիմելուն՝
Դեմ  էր ՝ ՙդու՚  դերանունին  ու
Դյուրագրգռվում  էր  ՙդու՚
Դերենունով  դիմողներից։
Դեմ էր դժվար
Դերբայներից ու դերբայական դարձվածքներից։
Դեմ ու դժգոհ էր
Դղրդոցնեիրից   դռդռդոցներից ու դզզոցներից։
Դժգոհ էր դիերի  դիակիզումին
Դիակին  դիպչելուն, բայց
Դեմ  չէր  դիահերձմանը։
Դեմ չէր դզոտային
Դիտակետարանից  դիտակներով  դիտարկելուն։
Դեմ չէր  դաշնակցան  դիկտադուրային։
Դեմ էր դարավոր  դժոխքին բայց
Դեմ չէր դրախտին ու
Դինջ  դրախտավայրերում  դնջանալուն։
Դժգոհ էր դրսում
Դժբախտացած   դաշնակցականներից
Դեմ էր  դժվարալուծելի
Դժվարերանալի  դեպքերից։
Դեմ էր  դանդաղ
Դեզեր` դիզելուն
Դեմ չէր դեղին դարմանին։
ԴԺգոհ էր  դիմավորում
Դիմանկարիչներին ու դժվարանում էր
Դիմանալ ու դիտմամբ
Դողացում էր  դիմանկարվելուց.
Դժվարացնելով  դիմնկարչ8ունը  ու
Դժգոհ  դիմանկարիչների։
Դիմանում էր դժվար դր8յուներում։
Դեմ էր դիտավորյալ դիտող8յուններին։
Դեմ չէր դրիժաբլաշին8անը։
Դեմ  էր դիտմամբ  դխկացնելուն ու
Դիտավորյալ  դխդխկոցներին։
Դեմ չէր դրսում
Դղյակներում  դիվաններին  դնդնալուն։
Դեմ չէր դաշտերում
Դաշնակցական  դաշտախնջուքիերն։
Դեմ չեր ու դրվատում էր
Դաշնակցական  դրոշների  դրոշակակիրներին։
Դեմ չէր  դրամարկղներում
Դրամաքանակներ  դնելուն
Դժգոհում էր դրամապանակի դատարկ8յունից։
Դեմ չէր դրացիների
Դուրեկան  դուստրիկներին
Դուրեկան  դարձվածքերով
Դիմելուն ու դիմում էր դեպքից  դեպք։
Դեմ էր դատարկ դույլերից։
Դրվատում էր դարբիններին։
Դեմ էր դանակահար8յուներին։
Դեմ էր դարան  դնողնեից  բայց
Դեմ չէր դարան դնելուն ու
Դարանամտված  դարանելուն։
Դեմ էր դաշնակցականնների  դաստակներին
Դաշնակցական  դրոշմներ դաջելուն։
Դժվարահավան  էր
Դժվարահամբյուր
Դեմ  էր  դհոլչիներից ու
Դղրդաձայն  դհոլահարումներից։
Դեմ էր  դիմակահանդեսներին ու
Դիմացինին  դիտմամբ  դիպչող
Դիմակով  դիմակավորներիններից  ու
Դատարկախոս  դատարկաբանելուն։
Դեմ ու դժգոհ էր
Դյրուհասկանալին՝  դիտավորյալ  դժվարացնելուն։
Դեմ  չէր  դոլմային։
Դեմ ու դժգոհ էր ու
Դաժանորեն  դատապարտում էր
Դրամանենգներին  դրամաշորթներին
Դասալիքներին  ու դյուրագրգռված ու
Դաժանորեն էր դատապարտում  դավաճաններին։
Դժգոհ էր դավանափոխ8յունից
Դեմ էր դատարկաբան8յանը
Դժգոհ էր դժվարահասկանալի
Դիվանագիտ8յունից  ու դանդաղաշարժ
Դիվանագետների  դրվացքից։
Դեմ չէր  դարվինիզմին
Դոնկիշոտ8յանը ու դոնժուան8յանը։
Դժվար էր դիմանում  դիտող8յունների՜
Դիպուկ էր դանակով ու
Դաշյունով  դաշյունաձգելիս։
Դեմ էր դժվարաշունչ  դեկտեմբերին։
Դարդոտված էր՝ դրսերում
Դժգոհ  դաժան  դարից  ու
Դարդիման  դիվադադար
Դեսուդեն  դրսերում  դիմանալուց ու.
Դժգոհ  դժբախտ
Դառնակսկիծ  դառնաթախիծ
Դաշնակցական  դրսեվորված
Դժգույն  դամբուլագույն
Դագաղում   էլ  դադարեց՝
Դալկադեմ  դիկտատորը.
Դարդամահ  դարերով։
Դարասկզբին  դաշնակցական
Դաշնակիցներով  դրվելով
ՙ Դրո ՚  դամբանագրով
Դարիվեր դամբարանում

Դարերով  դադարելու