Friday, August 24, 2018

Նախկի՛ն  նենգամիտ
Նախիրը  ներկայացնող
Նյարդացած  ներկայաչուցիչները
Նահանջում  են  նորօրյա
Ներկայից.  նսեմացած
Ներվայնացած  նվաստացած
Նախանձկոտ՝  նվնվոցներով...

Wednesday, August 22, 2018


Կողակցիդ  կենակցելով  ես
Կյանքեր  կերտում
Կարճ՝ կյանքում

Sunday, August 19, 2018

Առաքին8յունից   անառակ8յուն

Անցնող  անտեսանելի

Արահետով  ենք  անդադար

Անցնում   անհամար

Անարգ  արգանդերի

Անորակ արտադրա՛նք

Անպետք  անբնական

Անհասկանալի   անխելք

Անամոթ  անպատկառ

Ապշամիտ  ադամորդիներս.  

Անսանձ  անժույժ  

Անզուսպ  ագահորեն  ու

Անհագուրդ  ախորժակով

Անբարոյաբար   այլասերվելով

Ախտակենցաղ  անխուսափելիորեն

Այլանդակվելով  աղավաղված՝ ասես

Անբարիշտ  անպետք8յուններ

Ապաշնորհ  անհամար

Ազգաթքանք  անպատվաբեր

Այսահարվածներ  ապականված

Անիծիալներներս՝  աներևակալիորեն

Արժեքազրկված    այսպես  էլ

Ավաղ՝  ավարտում  ենք

Այս  անիմաստ

Անպետք  ապրելաձևը  ու

Անհիշատակ  անհետք

Անհուշ  անհապաղ

Անհետանում  ենք  ավերադարձ

 Անցյաը՝ անդրշիրիմյան...



Thursday, August 16, 2018

Առատ  առույգ

Անթև  անթիվ

Անթերի   ահռելի

Աժդահա  անհամար

Անկանոն  անկոչ

Անհաս  արտառոց

Արտաքուստ  անհեթեթ

Ամբողջ8յամբ  անհնազանդ

Արտակարգ  արտասովոր

Ամենօրյա  անսպասելի՝

Առաջանում  ու  անպատճառ

Ամենքիս  աչքերի

Առջևով  անկանգառ

Անկանոն՝  ամպերն են

Անցնում ու անպայման

Ավիրվելով  անհետանում  են

Անծայրածիր  անվերջի

Անհունները  անհետք

Անդարձ անվերադարձ...  


Wednesday, August 8, 2018

Ամբարտավան  անբարիշտ
Անողորմ  առհամարելի
Անզգամ8յունը. անՕրեն
Ապականված անարդար
Այլասերվածների. ամենՕրյա
ԱռՕրյան է ՝ ավաղ...

Saturday, August 4, 2018


Ճերմակ, ճնճղուկանախշ,
Ճաքած, ճենեպակյա, ճաշամանից.
Ճագարի, ճոխ,ճարպոտ,
Ճաշատեսակը ճպճպացնելով,
Ճաշակող. ճերմակատամ, Ճապոնացի,
Ճանաչված, ճանապարհորդը՝ ճերմակամորուս էր։