Tuesday, August 29, 2017

Բարոյազուրկ   բանսարկու
Բախտախնդիր  բռնապետները.
Բծախնդրորեն  բերրի՛

Բարոյալքված8յուն   են  բուծում

Friday, August 25, 2017

Երեւի  երջանկ8յունն  Է
Երանավետ  երկնավորներիս
Երազելի  երջանիկ

Երկարակեց8յան՝ երաշխիքը...

Friday, August 18, 2017

Կիրակի   կեսօրին.
Կիտրոնագույն    կրետանախշ
Կիսավարտիկով  կոպիտ
Կոշտ  կաղամբագույն
Կնճոռոտված  կիսաճիտք
Կաշվե  կոշիկներով
Կաթնաղբյուրցի.  կարճահասակ
Կնճռադեմ   կոտեմակեր
Կծվասեր   կոկորդախո՛ս
Կրկեսասեր   կնամոլ
Կենսաթոշակառու   կոյուղագործ
Կատվի  կռապաշտ8յան  կողմնակից.
Կռվարար  կատվատեր
Կորյուն   Կկոցյանը.
Կարմրավուն  կեռասօղուց
Կամաց-կամաց  կոնծելով
Կռացած  կիսաթափանցիկ 
Կոթավոր կապտավուն  կաթնամանի
Կեռ  կտոշավոր
Կարմիր  կովից
Կթած  կենարար  կաթով.
Կարեկցաբար  կրկնողաբար
Կերակրում էր  կատվածահար
Կորովազուրկ  կծկված
Կավճագույն  կարճոտ
Կամակոր   ՙ՚ԿԻՏԱՅ՚՚ ՝ կատվին...

Monday, August 14, 2017

Մտագար  մեղքածին
Միտքը՝  միշտ
Մտածված  է մտնում
Միամիտ  մտածող
Մտազբաղ  մարդուս
Մաքուր  մտածելակերպը
Մտաշփոթելով  մեղսունակ8յան
Մղկտացնող  մտրակներով
Մթագնում   մեկուսացնում
Մտահոգում  մոլորեցնում  ու
Միանգամայն  միտումնավոր
Մոլոր8յունների  մեղքերի
Մ8  մռայլ
Միակողմանի   մեղքառատ
Միջանցքներով  մղում
Մեզ՝   մեղկ  մեղավորներիս
Մինչև  մշտատև
Մեր  մահը՝  մշտնջենական

Thursday, August 10, 2017

Սեպտեմբերի  սկզբներին
Սեփական  սովետական
Սովորական  ՙՙ ՍԱՌԱՏՈՎ՚՚
Սառնարանում.   Ստեփանակերտից
Ստացած  սիսեռագույն
Սրածայր  սոթլիկ
Սերմառատ  սեխի
Սառելուն  էին  սուս
Սթափ  սրտատրոփ  սպասում
Սարսափեցնող  սանրվածքով
Սպիտակահեր  Սեռժիկ ու
Սրտնեղված  Սաշիկ՝ Սարգսյանները…

Tuesday, August 8, 2017

Ժանգ –ժանիք  ժանգով
Ժանգակալած ժրաշարժ
Ժամացույցի  ժանանվակներում
Ժիր  ժամանակի
Ժլատ՝ ժայթքն էր
Ժայռակալած՝  ժխտված…

Saturday, August 5, 2017

Ու-տառիկներով ուրախացածս
Ուրախ8յյամբ ուզում եմ
Ուրախ8յունս ուղղակի
Ուղիղ ուղարկել
Ուրիշ ու-տառիկներով
Ուրախանալ ուզողներիդ որ
Ուրախանաք ու ուրախացած
Ուրիշներին էլ ուղարկելով
Ուրախ8յուններդ՝ ուրիշներին էլ
Ուրախացնեք ու-ատառ
Ուրույն ուրախ8յամբ…

Thursday, August 3, 2017

Քարակերտ   քարուքանդ
Քարանձավներում  են  քնում
Քանդակաշատ   քաղաքիս
Քանքանավորների  քնքուշ
Քթերին  քսվելով
Քշված  քամիները