Friday, April 30, 2021

 Կասկածելի  կիսագողական

կոմերիտական  կգեբեշնի՛կ

կառավարողների  կողմից

կազմված  կեղծ

կուսակց8յանը  կամավոր

կցված  կեցվածքամոլ

կերպարանափոխվող  «կարգապահ»

կատարածուներդ.  կցկտուր

կրավորական  կարծիքներով՝

կՌտված  կռվամոլներդ

կղզիացած. կործանումներդ

կանխացգալով, կամակոր

կառչել եք  կիսալափ՝ կերակրատաշտակներիցդ...

Saturday, April 24, 2021

 ԱՊՐԻԼ 24

- Ապրիլ էր արյուն էր արել…
Աստված իմ անկեղծ
Ատում եմ այս
Ապրիլ ամիսը…
Անպատված ազգիս
Արյունալի անցիալը
Արթնացնող այս
Անիծված ամիսը…
Արյունառուշտ արնախումների
Անկասելի անմարդկային
Անզուգական անխղճ8յունների
Ամեհի արհավիրքի
Այս արնադավ ապրիլը…
Այս աշխարհի
Անամոթ անհոգ
Ազգերի աններելի անտարբեր8յունը
Ավելորդ անգամ ահազանգող ու
Ազնիվ ազգիս անարգել
Անվայել անարգանքի
Այս անցանկալի ապրիլը…
Անարձագանք աղոթքների
Անաստված ու անպավեն
Անողոք անգ8 ու
Անողորմ այս ամիսը…
- Ապրիլ ա արտասունք ա արել…👁🌿👁

Saturday, April 10, 2021

 

Միանգամ, մարտի  1-ին

Մառնամած  մթնաշաղին

Մարդա-մեկը, որ մի

Մատնաքաշասեր  մսակեր

Մոռացկոտ  մեծահասակ

Մարդամոտ  մոխրագույն

Մորուքով  մենաթափառ

Մրագույն  մաշված

Մոնղոլական մահուդե

Մուշտակով մեծ

Մետաղյա  մահակով

ՙՄորեխ՚  մականունով

Մոտակայքում  մուրացող

Մկրտված՝  Մխիթար

Մինասի Մազմանյանը.

Մտազբաղ  մանրաքայլ

Մռթմռթալով  մոտեցավ

Մայրաքաղաքիս   Մալաթիայի

Մարմնամարզիկների  մարմարագույն

Մարզաշենքի  մարդազուրկ

Մոտակայքի  մատղաշ

Մացառապատ ու մոռացած

Մեղրահացի  մանրուքի  մոտ

Մրջնաշատ՝ մայթեզրին  ու

Միանգամից   մարմանդից

Մեղմօրոր   մեղմաշարժ

Մրմնջալով  մռայլադեմ  միզեց՝

Մուգ  մեղրագույն

Մեզից  մեծացած

Մղկտացնող  միզափամփուշտի

Միզապարունակ8յունը՝  մելամաղձոտ

Մտքերով  մոլորված

Միամտաբար   մեզով

Մտրակելով ու միզապատելով

Մի  մեծ  մրջնախմբի։

Մնացած  մազապուրծ

Մտահոգված  միջատների

Մեծամասն8յունը՝  մրցարշավ

Մտնում  էին  մրջանբույնը

Մոլորված   մանթո

Մասամբ՝ միզոտված։

Մի՞թե  մեղադրելու է

Միամիտ  մուրացկանը

Մի՞թե  մի  մեծագույն

Մեղք է մայթին

Միզելը  ու  միամտաբար

Մրջյուններին  միզոտելը, որոնք

Միլիարդավոր են մեր

Մայր  մլորակում.

Մուրացկանա՜  էլի՛

Մեղկ  մարդա՜  էլի՛

Մի՞գուցե  մեքն  ենք մղավոր

Մտածենք   էլի՜

Մի՞գուցե   մերն է  մեղքը, որ

Մինչև օրս  մոււրացկան  մարդիկ են

Մնացել  մեր  մեջ, որ

Միզում են  մեր մայթերին.

Միաժամանակ  միզոտելով

Մեր միամիտ

Մեղկ   մրջյուններին.

Մեղավո՜ր  ենք  մենք ու

Միգուց  և  մեղսակից  ու

Մինչև իսկ  մեղսակիր

Մեղա՜  մե՜զ