Saturday, April 24, 2021

 ԱՊՐԻԼ 24

- Ապրիլ էր արյուն էր արել…
Աստված իմ անկեղծ
Ատում եմ այս
Ապրիլ ամիսը…
Անպատված ազգիս
Արյունալի անցիալը
Արթնացնող այս
Անիծված ամիսը…
Արյունառուշտ արնախումների
Անկասելի անմարդկային
Անզուգական անխղճ8յունների
Ամեհի արհավիրքի
Այս արնադավ ապրիլը…
Այս աշխարհի
Անամոթ անհոգ
Ազգերի աններելի անտարբեր8յունը
Ավելորդ անգամ ահազանգող ու
Ազնիվ ազգիս անարգել
Անվայել անարգանքի
Այս անցանկալի ապրիլը…
Անարձագանք աղոթքների
Անաստված ու անպավեն
Անողոք անգ8 ու
Անողորմ այս ամիսը…
- Ապրիլ ա արտասունք ա արել…👁🌿👁

No comments:

Post a Comment