Wednesday, January 30, 2013


Գարնանային  գիշերով

Գյոթեն՝  գրող

Գորտագույն   գլխարկը

Գիտուն  գլխին

Գրախանութ  գնալիս՝

Գետնին  գցվաց

Գրիչ  գտավ

Գործածված  գազարագույն

Գլանակաձև   գոգավոր

Գղեցիկ  գրչածայրով

Գոհ  գտածը

Գրպանը  գցեց  ու

Գնաց  որ  գուցե և

Գործածի  գերմանական

Գրականության  գալիք

Գլուխգործոցները   գրելուց

Friday, January 25, 2013


Գնում էր Գյոթեն

Գիշերով  գնացքով

Գլխին գարուսե

Գործաց  գազարագույն

Գլխարկն էր  գորտագույն գծերով…

Monday, January 21, 2013

Գլխացավանք է  գինին

Գիտեր Գյոթեն

Գրող  գիտուն  ու

Գավաթով  գարեջուրն էր

Գերադասում  ու գովաբանում

Գերմաներեն  գրած

Գրավիչ  գրվածքներում ...

Friday, January 18, 2013


Կոմունիստ եմ կոմունիստ
Կոմունիզմի  կողմնակից…
Կասկածամիտ կեղծավոր
Կուսակցական կեղծամով
Կաշառակեր կամակոր
Կարողություն կուտակող
Կոնյակասեր կնամոլ

Կազմալուծ6ին   ու կորան
Կեղծիքներով կառուցած
Կոմկուսները կարմրադրոշ
Կենտկոմները՝ կեղծ կարգերով…
Կասեց6ին  կոկորդներում
Կոչերը կեղծ ու
Կեցցե՜ները  կրքոտ
Կոչական  կրկնվող  ու կցկտուր…
Կորան կոմերիտականները  կուտակեր  ու
Կոմունիստները կուտ կրող
Կիսաշեն  կոմունիզմով
Կիսակառույց  ու  կաղացող…
Կորան`  կարծես
Կաղ  կատուներ
Կասկածամիտ  կայծակնահար  կատաղած
Կեղտոտ  կտուրներում
Կաղեկաղ  կաղկանձելով
Կցկտուր  կոծելով
Կուտակած  կարողության
Կորուստը  կմկմաձայն, որ
Կրկին  կազմակերպված
Կերպարանափոխված  կատարելագործված
Կոկիկ  կոճկած
Կոստյումներով   կեղծ
Կուսակցություններ  կազմած
Կայտառացած  կառավարեն ու
Կազմակերպված  կեղեքեն
Կախարդվածների՜դ  կիսահիմար…
Կար՝ՙ   ԿԱՐԱ՜Ս  ԿԵ՜Ր ...    կարգախոսը  ու 
 ԿԱՐԱ՜Ս   ԿԵ՜Ր - ն  է   կրկին
Կրկնվում   կյանքում…

Tuesday, January 15, 2013

Միայն  միանգամ ու
Միշտ  միանգամից  ու
Մեկըդմիշտ  մնայուն ու
Մշտնջենական  է  մեր  մահը..

Wednesday, January 9, 2013

Գերմանացի  գիտուն
Գյոթեն  գրող.
Գոհ էր  գնած
Գարեջրի  գեղեցիկ
Գավաթներից  գարեգույն... 

Saturday, January 5, 2013

Հրշեջ  Հովհաննեսը
Հաղթանդամ  հայրենադա՛րձ.
Հրակայուն   համազգեստը
Հպարտ  հագած
Համբերատար  համառությամբ
Հսկայական  հրավառ
Հրդեհը    հանգցրեց՝
Հևահար  հազիվհազ...        2013

Tuesday, January 1, 2013


Ցերեկվա  ցրտին
Ցոլքերն  են  ցոլում
Ցանած  ցորենի
Ցից  ցցված
Ցողոտ  ցողուններին...