Friday, January 18, 2013


Կոմունիստ եմ կոմունիստ
Կոմունիզմի  կողմնակից…
Կասկածամիտ կեղծավոր
Կուսակցական կեղծամով
Կաշառակեր կամակոր
Կարողություն կուտակող
Կոնյակասեր կնամոլ

Կազմալուծ6ին   ու կորան
Կեղծիքներով կառուցած
Կոմկուսները կարմրադրոշ
Կենտկոմները՝ կեղծ կարգերով…
Կասեց6ին  կոկորդներում
Կոչերը կեղծ ու
Կեցցե՜ները  կրքոտ
Կոչական  կրկնվող  ու կցկտուր…
Կորան կոմերիտականները  կուտակեր  ու
Կոմունիստները կուտ կրող
Կիսաշեն  կոմունիզմով
Կիսակառույց  ու  կաղացող…
Կորան`  կարծես
Կաղ  կատուներ
Կասկածամիտ  կայծակնահար  կատաղած
Կեղտոտ  կտուրներում
Կաղեկաղ  կաղկանձելով
Կցկտուր  կոծելով
Կուտակած  կարողության
Կորուստը  կմկմաձայն, որ
Կրկին  կազմակերպված
Կերպարանափոխված  կատարելագործված
Կոկիկ  կոճկած
Կոստյումներով   կեղծ
Կուսակցություններ  կազմած
Կայտառացած  կառավարեն ու
Կազմակերպված  կեղեքեն
Կախարդվածների՜դ  կիսահիմար…
Կար՝ՙ   ԿԱՐԱ՜Ս  ԿԵ՜Ր ...    կարգախոսը  ու 
 ԿԱՐԱ՜Ս   ԿԵ՜Ր - ն  է   կրկին
Կրկնվում   կյանքում…

No comments:

Post a Comment