Sunday, October 31, 2021

 Գեր   գերագույն

Գերապանծ  գովաբանյալ

Գերհարգարժան  գոյարար

Գերհզոր   գերազանց8յան

Գերապետի՛դ  գերագահ

Գերբնական   գոյարար8յամբ

Գոյացած  ու գոյ8յունում

Գոյավոր  գոհ

Գոյեղեն  գոյս.

Գաթայասեր  գրաճանաչ

Գրագետ   գ-ըատառ

Գրականով.  գովասանքներիս

Գովեստով  գոտեպնդված

Գերփ8աջանորեն  գերագույնս

Գնահատելով  գովաբանում

Գովերգում  եմ  գոռ  գովելի

Գովարժանի՛դ  գերասքանչ

Գովեստարժան, որ գոյացրածդ

Գերհրաշք  գոյ8յունում 

Գտնվելով  գոյակցական

Գոյ8յամբս  գոյակիցն  եմ

Գոյացրածդ  գոյ8յունում

Գտնվելու  գոյակիցներովս.

Գոյատեվման  գոյամիջոցներովս  ու

Գաղափարական   գազանայի՛ն

Գոտեմարտներում  գոյատևելով

Գոյափոխվելով   գրավիչ

Գոյարանիդ   գայթակղիչ

Գայթակղ8յուններով   գայթված ու

Գրեթե   գոյ8յանս

Գագաթնակետին  գտնվելով…

Գերազանց  գիտեմ ու

Գիտակցում եմ  որ գոյեղենապես

Գոյ8յունից  գրգռված

Գերհոգնած. գոյ8յանս

Գահի  գագաթից

Գոյազրկվելով  գահավիժելով

Գլխաբաց   գոսացած

Գեշ   գունատ

Գարշելիս.   գերեզմանվելու եմ

Գետնափոր  գոց  

Գուբս՝  գերազմանաթաղ

Գերեզմանավորս՝ գերհավե՛տ

Գտնվելու  գերեզմանակիցներովս՝

Գոյ8յունից   գնացյալ

Sunday, October 17, 2021

 

Շառագույն   շաքարահամ

Շուրթերիդ  շամբշոտ

Շփումով  շոգ

Շնչառությանդ  շշունջի

Շարունակ  շնչեղ

Շշուկով  շնչյուն՝

Շեն  շռայլ

Շնորքով  շնորված

Շրթնային   շոյանքներիցդ.

Շնորհակալ եմ՝ շիվարս

Շիկնած  շշմաց

Շփոթված  շնչահատ...