Sunday, February 24, 2013

Այգեստանաբնակ աջլիկ
Ալեխառն առաքինի
Ազգասեր անընչասեր
Ազատամիտ անոխակալ
Առողջ արագաշարժ
Աչքաբաց անկեղծ
Անբասիր աշխատասեր
Անբեղ  ասող – խոսող
Աղավնազբաղ  աղավնասիրտ
Արևակեզ աբարանցի
Անդրիագործ  Անդրանիկ  Աղբյուրյանը, որը
Անպայման աշխատում էր
Անդուր ալոճագույն
Անգլիական անդրավարտիկով՝
Այս  ամիս
Արտաժայամ  աշխատելով
Անհապաղ անպատճառ
Աներկբա ավարտելու է
Արդեն ամիսներ
Աչքաթող արված
Անսովոր աժդահա
Անկոտոշ ասուն
Անասուն աշտարակաբնակ
Ամստերդամահայ  ազգայնամոլ
Անբացատրելի անսպասելի
Ամպրոպի աղետից
Անտեղի անզգուշաբար
Արյունահոսությունից արնաքամ
Անհույս անէացած  ու՜
Արդեն  անդառնալիորեն
Անդարձ  անվերադարձ
Անցիալն  անցած
Ապուշոտ  անբարոյական
Անառակաբարո  անդուր
Անզգամ  անհամակրելի
Արծվաքիթ արկածախնդիր
Ալպինիզմասեր անվանի
Ադամանդավաճառ. աներես
Ակնոցավոր  ավստրուհուն
Անհաջող ամուսնացած  ու
Անբախտ՝ ամուսնալուծված
Ամուրի անկասկած
Աթեիստ ասում են՝  արվամոլ
Ամենքից  արհամարհված
Աբրահամ Ահարոնյանի՝
Անավարտ  արձանը …

Saturday, February 16, 2013

 
Նախօրոք  ներքին
Նրբազնին նախազգաց
Ներշնչանքներով նստաջան
Նախապատրաստ8յունների  նրբանկատ
Նախաձեռն8յուններով են  նորաստեղծ
Նորանոր  նույնատառիկ
Նախադաս8յուններով  նկարած
Նախշազարդ նկարներիս
Նոր  նմուշները
Ներկայացվում  ու նվիրվում
Նախևառաջ  նրբաճաշակ
Նվիրյալ  նռնասեր  նույնատառիկասերներիդ
Ներառյալ՝ նաև  նախանձ
Նեղացկոտ  նանրամիտ
Նեղսիրտ  նենգ
Նեղմիտ նկուն
Նյարդագարներիդ՝  նախապես
Նախազգուշացնելով ու նշելով որ
Ներողամտաբար  ներում  եմ
Նեգրասեր  նարդիասեր
Նախրչի  նրբերշիկով
Նախաճաշիկասեր  նեղահայաց
Նվնվան  նեյնիմներիդ։

Tuesday, February 5, 2013


Մեծ  մորուքով
Մեծագլուխ մազոտ
Մարմնեղ  մարդ էր
Մարքսը.   միթամ՝.
Մեծ  մտածող
Մեծամիտ    մեղրասեր
Միշտ  մրսկան  որի
Մարդկության  մի մասին
Մատուցած   մարդընդեմ
Մոլեռանդ մտածածին   մեծախոստում
Մտաշփոթ   մոլորեցնող
Մեկնաբանված   մղձավանջոտ
Մտապատրանք  մարքսիզմի
Մտքերը՝   մեզանում
Մեցաքանակ   մարդկությունից
Մասամբ  մեղադր6
Մերժ6  ու  մոռաց6