Wednesday, August 21, 2019

Սրտանոթային  սրտարգելակումի
Սրտարագացումից  սրտնեղված
Սրտախտի  սրտախփոցիծ
Սրտահև  սրտաճաք
Սփրտնած  սրտամորմոք
Սրտացավ  սպիտակահեր
Սիբեխասեր սուզանավորդ
Սակավախոս  սրտհիվանդ
Սամվել  Ստամբոլցյանը՝
Սրտատրոփ  սպասում էր
Սևեռուն`  սիրտը
Սրտանց  ստուգող
Սրտացավ  սևաչյա
Սիրունատես   սրտաշահ
Սեխասեր  սրտաբան
Սանահինցի   Սուրեն  Սասունյանի
Սրտաբաց  սրտահաճ 
Սրտահոգ  սրտապնդող
Սրտամոք  սիրալիր
Սիրաշահ   սփոփանքին…  

Sunday, August 18, 2019

Չափազանց  չափերի է
Չինաստանի  չափահաս
Չտեսների  չափաքանակը  չէ՞

Thursday, August 8, 2019

Սահուն սարսափազդու սանձարձակ
Սեվ սարդակերպ
Սուսուփուս  սահելով
Սողացող  սպառնալից
Սարսելի  սահմռկուն
Սթափեցնող սեփական
Ստվերս՝  սուտ ու սին  էր.
Սակայն՝ ստույգ...