Tuesday, May 27, 2014

Առաքինությունից   անառակ8յուն
Անցնող  անտեսանելի
Արահետով  ենք  անդադար
Անցնում   անհամար
Անարգ  արգանդերի
Անորակ արտադրա՜նք
Անպետք  անբնական
Անհասկանալի   անխելք
Անամոթ  անպատկառ
Ապշամիտ  ադամորդիներս.  
Անսանձ  անժույժ
Անզուսպ  ագահորեն  ու
Անհագուրդ  ախորժակով
Անբարոյաբար   այլասերվելով
Ախտակենցաղ  անխուսափելիորեն
Այլանդակվելով  աղավաղված՝ ասես
Անբարիշտ  անպետք8յուններ
Ապաշնորհ անհամար
Ազգաթքանք  անպատվաբեր
Այսահարվածներ  ապականված
Անիծիալներներս՝  աներևակալիորեն
Արժեքազրկված    այսպես  էլ
Ավաղ  ավարտում  ենք
Այս  անիմաստ
Անպետք  ապրելաձևը  ու
Անհիշատակ  անհետք
Անհուշ  անհապաղ
Անհետանում  ենք  ավերադարձ
Անցիալը   անդրշիրիմյան…                      

Saturday, May 24, 2014

Չոքած չխոսկան 
Չարասիրտ  չարագործ
Չանգռոտված  Չինգիզխան
Չինական  չղջիկանախշ
Չստերով  չսափրված
Չամիչասեր  չսանրված
Չհասած   չիբանով...



Wednesday, May 21, 2014

Դանդաղաշարժ   դալկադեմ
Դառնահայաց  դիմագծերով
Դեղձասեր  դագաղավաճառ
Դյուրագրիռ   Դերենիկը՝
Դարդոտ  դեմքով
Դժգոհ  դիտում էր
Դեմուդեմ  ու դեդսուդեն
Դարսած  դարչնագույն  ու
Դեռևս՝  դափ-դատարկ  դագաղներին… 

Saturday, May 17, 2014

Թլիփը  թռավ
Թուրքը  թլփատ6.
Թերույթին՝  թվաց
Թե  թագազարդ6

Thursday, May 8, 2014


Սև  սատանան՝
Ստոր  ստալեզու
Սուսուփուս  սառնարյուն
Սիրադրուժ  սրիկայ8յամբ
Սողունանման սողալով
Սողոսկվում  է սակավափորձների
Սահմանափակների  սրտերը՝
Սատանայաբար  սոսկալի
Սպանիչ  սովոր8յուններ
Սերմանելով`  ստեղծում
Ստորաքարշ  սրիկանների
Ստրկամիտ  ստահակների
Սրբապիղծ  սինլքորների
Սեռական   սանձարձակների
Ստոր  ստախոսների
Սատանայապաշտ  սմբակավորների ու
Սխալական   սովոր8յունների  սովոր
Սատանայախաբ   ստորոգի
Սնամիտ  սալասիրտ   սարսաղների
Ստվար  սերունդ…..