Saturday, February 22, 2020

Նախկի՛ն  նենգամիտ
Նախիրը  ներկայացնող
Նյարդացած  ներկայաչուցիչները
Նահանջում  են  նորօրյա
Ներկայից.  նսեմացած
Ներվայնացած  նվաստացած
Նախանձկոտ՝  նվնվոցներով...

Saturday, February 15, 2020


ՇՆՈՐՍ  ՇՄՈՆ  

Շլորօղուց  շիկացած
Շուրթերով  շեղաչ
Շատակեր  շիկահեր
Շաքարախտավոր  շատախոս
Շողոքորթ  շաշկիասեր
Շուշեցի  շնաբերան
Շուջուխասեր  շնորս
Շմավոն Շերեփուկյանը՝
Շագանակաերանգ  շալե  շալվարով
Շառագույն  շնագլխանկարազարդ  շապկով
Շաբաթօրվա շոգնին
Շվեյցարական  շողշողուն
Շնակապ  շղթան
Շնչակտուր  շարժելով
Շնորսի  շշմեցուցիչ
Շիմպանզեանմա՛ն  շարժուձևերով
Շ8ափույթաշարժ  շրջանցումներով
Շվշվաձայն  շշկռացնելով
Շտապ  շրջափակելով
Շվարած  շփոթված
Շնչահեղձ  շողիքաբերան
Շշմահար  շրջմոլիկ
Շեկ  շանը  շղթայելով.
Շտապշտապ  շրխկաձայն
Շաչ ու շառաչ   շռնդաձայն
Շուտափույթ  շպռտեց
Շվեդական  շոկոլադագույն
Շղթայափակ  շնաբույնը
Շշմեցնելով  շատամարդ
Շուկայի  շրջակայի
Շշկռված   շշմահար 
Շուշվա՝  շնասերներին։

Friday, February 7, 2020

Շնորհաշատ  Շիրակացին՝
Շախմատագետ, շատախոս,                                
Շնատեր էր, շերամաբույծ,                                   
Շրջագայող, շրջմոլիկ
Շոտլանդերեն  շքեղախոս
Շատահանճար, շատիմաց,                                             
Շվեդական  շուշանագույն,                                   
Շքանշանազարդ, շապիկով։                                
Շոռաչքշամշոտ,                                                 
Շվշվախոս  շվիահար,                                            
Շքեղադեմշարբաթագործ,
Շաքարլոխումի, շուջուխի.
Շատակեր  էր ու  շուտ-շուտ,
Շաշկի  շարող։
Շարականագետշատիմաց,
Շնորհալին՝  շոգ,
Շաբաթօր   շաբաթպասին.
Շաբաթավարձով   շահագռգռված՝
Շրջահայացշատրվանաշատ
Շքեղապատ  շուկայի  շրջակայքում՝
Շիտակ  շիվով,                                         
Շշմեցնողշեղ,                                          
Շրջանագծված  շրջանակների,              
Շառավիղները՝  շատացնում էր,
Շռայլորեն, շնչակտուր,
Շարժաքանոնի  շտապ,
Շեշտակի, շարունակական շարժումներով։
Շշուկովշարադրելով,
Շարժաբան8յունը՝ շշկռացնելով.
Շոշափագծի  շեշտված, շորշոփներով.
Շղթայաձևշաքարաթաթախ,
Շաղգամի  շաքարահամ,
Շրջանակնե՛ր  շպրտելով.
Շատամարդշնորհալի,
Շվարածշրջանավարտշինարարներին։
Շոյված, շշմած,
Շնորհապարտշահամոլ,
Շնորհակալշրջանավարտները՝
Շաքարաբերան, շաքարահամ
Շարականներովշուրջպարում էին,
Շավարշագույն  շալվարներով.
Շշմեցուցիչ  շնորհքով.
Շվիներով  շվշվացնելով
Շշմացնելով  շոյված,
Շնորհաշատշնորհապարտ,
Շնորհակալ  Շիրակացուն։