Thursday, February 27, 2014

Սիրուն  սնդիկաչափով
Սարքում   սեղմված
Սառը  սնդիկի
Սպիտակավուն սյունն է՝
Սառնությունից  սլաքաձ
Սահուն   սուզվում..

Saturday, February 22, 2014

Հին հանրածանոթ ու
Հանճարեղ է՜  հմտորեն
Հանելուկաձև  հնարված
Հարահոլով  հարցը՝
Հավի ու հավկիթի, որ
Հարատեվում է 100ամյակներ…       

Monday, February 17, 2014

Որ ողջ  եմ՝
Ողջություն  եմ  ողջ,
Որ  ոչ  ողջ՝
Ոչնչություն եմ  ողբալի  
Ողորմածիկ, ողորմելի ու

Ոչնչացած   ոչինիչ … 

Tuesday, February 11, 2014

Շառագույն  շիֆոնե
Շրջազգեստով   շոկոլադասեր
Շիկահեր  շնիկատեր
Շատախոս Շաքեն՝
Շղթայակապ  շնիկով
Շշմած  շրջում է
Շողազարդ  շոյող
Շշուկով  շարժվող
Շքեղափայլ շողշողուն

Շուշանների  շարքերով… 

Saturday, February 1, 2014

Ստվերաշատ   սրճարանի
Սիրուն  ստվերապատ
Սփռոցածածք   սեղանին
Սալորանախշ  սրճագավաթով
Սև  սուրճը
Սուսուփուս  սրճող
Սեփական սարսափելի
Սուր  սափրվելու
Սպասքով  սիրուն
Սափրված  սիրունատեսք
Սեռամոլո՜ր  սեխասեր
Սակավախոս  սփյուռքահայը՝
Սարսափահար  սթափ
Սրճասեղանին   սուս –փուս
Սահուն  սողացող
Սպիտակափոր  սարդից։