Friday, March 28, 2014


Պատմական  պետական
Պետքական  պահերի
Պարտադրող  պահանջմունքները, որ
Պահանջում  են պարզորոշ
Պատկերավոր  պատճառաբանված
Պարտավորող  պահիպատշաճ
Պարզաբանելի  պատասխաններ՝
Պետական պատասխանատու
Պաճարամիտ  պաճուճամոլ
Պոռոտախոս  պարծենկոտ
Պղերգ  պնդերես
Պաղարյուն պահելաձևով
Պաշտոնատենչ  պել
Պատեհապաշտ  պարտազանց
Պնակալեզ  պաշտոնյաները՝
Պարզապես պատասխանում էին
Պակաս – պռատ  պատիր՝
Պատրանքների  պախարակելի
Պինդ  պատյանով  պատված  ու
Պատահական8յուններով  պայմանավորված
Պատրվակախնդիր   պայմանադրուժ
Պարտասող  պիղծ
Պարտադրող  պետքազուրկ

Պարտավորեցնող   պատասխաններով…  

Sunday, March 23, 2014

Լերկ  լեռներով
Լեռնահովտի  լիալուսին
Լայն  լճակի
Լուռ  լռ8յունում
Լավ  լողացող 
Լղար  լայնաճակատ
Լավատեղյակ  լեռնեցին՝
Լուրջ  է  ու  լողավարտիքազուրկ…      

Wednesday, March 12, 2014

Ձայնեղ  ձայնարկող
Ձայներն են   ձուլվում
Ձգձգված   ձմեռվա
Ձմեռնավերջի   ձնհալին…

Saturday, March 8, 2014

Գարնանամուտին   գողտրիկ
Գրավիչ  գյուղի
Գետամերձ  գեջ  գոմում
Գեշ  գորշ
Գեր գոմաղբոտ
Գոռոզ  գոմեշներն  են
Գրգռված   գոռում – գոչում…