Tuesday, April 28, 2015

Այսօր ազգիս
Առողջ  առույգ
Առյուծ առնական
Անմահ աստվածներ են
Անպայման անհրաժեշտ… 

Friday, April 24, 2015


Անթիվ  անեծքների
Արժանի  անկոտրում
Ապաշնորհ  անիծյալներդ
Ապիկար.  ապաշավեք
Արդար  Ալլահից
Ապաշխարանքի՝  արժանանալու… 1915 –2015 

Thursday, April 23, 2015

Անպատվեցին  ազնիվ  ազգիս
Արնախումներնն  անսիրտ

Ասուն ՝ անասուն… 1915 –2015…

Wednesday, April 22, 2015

Ոխապահ   ոճրադավ
Ողնաշարավոր  ողջերիս
Ոգեկործան  որոշումներով
Ոչնչացված   ողբացյալների
Ողբերգության    ողողանքն  է
Ողնածուծազուրկ  ողորկ
Ողորմելի  ողբաբողոք
Ոսկորները՝ ողորմաղերս…

Friday, April 17, 2015

Ոճրագործ   ոսոխի
Ոտնձգություններից ոտնահարված
Ողբահառաչ  ողբացող
Որդակորույս  որբևայրիներ  ու
Որբեր  ոտաբոբիկ   ողորմելի 

Ողորմածություն   որոնող…

Monday, April 13, 2015

… Ապրիլ  էր   արյուն  էր   արել…
Աստված  իմ  անկեղծ
Ատում եմ  այս
Ապրիլ  ամիսը…
Անպատված ազգիս
Արյունալի  անցիալը
Արթնացնող այս
Անիծված   ամիսը…
Արյունառուշտ  արնախումների
Անկասելի  անմարդկային
Անզուգական  անխղճությունների
Ամեհի  արհավիրքի
Այս արնադավ  ապրիլը…
Այս  աշխարհի
Անամոթ   անհոգ
Ազգերի  աններելի   անտարբերությունը
Ավելորդ  անգամ  ահազանգող ու
Ազնիվ  ազգիս  անարգել 
Անվայել  անարգանքի
Այս  անցանկալի  ապրիլը…
Անարձագանք  աղոթքների
Անաստված ու անպավեն  
Անողոք   անգութ ու
Անողորմ  այս   ամիսը…
- Ապրիլ ա  արտասունք ա  արել…

Ամեն ապրիլ
Ավաղ  դեռ առատ
Արտասունքի   ամիս է …   

Monday, April 6, 2015

Գոհ եմ գոյակիր
Գոյավորս  գերագույն
Գոյապետիդ  գոյացրած
Գոյակիցներով՝ գոյ8յանս
Գոյապայմանների գոյապայքարների
Գոյափոփոխվող   գոյավիճակներում

Գոյակցելով ՝ գոյատեվելուն

Thursday, April 2, 2015

Խուզված  խոնավուն
Խոզամազի  խոզանակափնջիկների
Խումբ-խումբ   խրձիկները.
Խստապահանջորեն   խոզանակի
Խտաշատ   խորունկ
Խորշիկները  խոթելով
Խրելով  խցկող
Խռպոտաձայն   խնդումերես
Խոսացող  Խաթունարխցի
Խոզանակագործ  Խոսրովը՝
Խոշոր   խոզերի
Խոզանոցի   խոզատեր
Խարբերդցի   խաշլամասեր
Խորենի՝  խաս՝ խնամին էր..