Wednesday, October 30, 2013

Լկստված   Լ.Ե.Ն.Ի.Ն.Ը ՜                         Լ
Լացակումաց՜  լվացվում էր,                  Ր
Լեղաճաքագույն՜  լպրծուն                    Բ 
Լողարանում  լքված,                            8
Լարված  ու  լղարած։                            Յ
                                                              ՈՒ

                                                               Ն

Friday, October 18, 2013

Շատ  շարժուն
Շարժումը  շնորհավորող
Շատաքանակ  շարունակ
Շարժվողներից  շարքային
Շատերս՝  շարքերով
Շարված  շքերթաձև
Շուտ-շուտ  շարժվելով
Շտապելուց՝  շրձադարձին
Շրջապատից  շեղվելով
Շփոթված  շվարած
Շշմած շարժուձևերով
Շշկլված  շշուկով
Շարունակաբար  շշնջում էինք՝
Շե՞ղվել ենք՝  շե՞ղվել են…       

Monday, October 14, 2013

Սև  սատանան՝
Ստոր  ստալեզու
Սուսուփուս  սառնարյուն
Սիրադրուժ  սրիկայությամբ
Սողունանման սողալով
Սողոսկվում  է սակավափորձների
Սահմանափակների  սրտերը՝
Սատանայաբար  սոսկալի
Սպանիչ  սովորություններ
Սերմանելով`  ստեղծում
Ստորաքարշ  սրիկանների
Ստրկամիտ  ստահակների
Սրբապիղծ  սինլքորների
Սեռական   սանձարձակների
Ստոր  ստախոսների
Սատանայապաշտ  սմբակավորների ու
Սխալական   սովորությունների  սովոր
Սատանայախաբ   ստորոգի
Սնամիտ  սալասիրտ   սարսաղների
Ստվար  սերունդ….. 

Wednesday, October 2, 2013

Մեր մարդկային
Մսեղեն մեղքաշատ
Մեղկ մարմնով
Միշտ մենակյաց
Մենք մահվանը
Մոտ մահացնոր
Մեծ մաքուր
Մետաղյա մահճում
Մեր մահաքրտինք
Մարող մարմնով ու
Մոլորված մտքի
Մահ մտորումներով
Մղձավանջային մշուշոտ
Մրրիկներից  մոլորաթափառ
Մեղսամակարդ  մահադալուկ
Մեն ու մոլոր
Մահասարսուռ  մռայլադեմ
Մարդասպան  մորթապաշտներս՝
Մի առ մի
Մտաբերելով մեր
Մեղսոտ մեղքերը՝
Մտահույզ  մտամոլոր
Մեր մոտակա
Մեգ մայրամուտի
Մահ  մշտնջենեկանության
Մոխրակույտ  մռայլատեսք
Մեծ  մուտքի  մոտ՝
Մտահոգված  մահադողդոջ՝
Մե՜նք  մեղքերի
Մոլորյալ  մեղքաշատ
Մշակներս  մերժելի
Միշտ մտահոգված
Մեր  մոտակայքում
Միշտ  մոլագար
Միշտ  մահվան
Մոլեռանդությամբ  մտադրված
Միշտ  մտահոգ
Միշտ  մերկացած
Մեծ  մաշված
Մահացու մեծազոր
Մարդատյաց  մահվան  մանգաղից՝
Մուրացկանաձև  մեղկաձայն
Մահաբառաչ  մեր
Մուրող  մարմանջով
Մեր  մեղան ենք
Միշտ մուրում՝
Մեծն  Մարդարարից  ու
Միշտ էլ մերժվում  ենք
Մեր  Մարդաստեղծից`
Մենք   մեղավորներս

Մե՛ղա  մեզ