Monday, October 14, 2013

Սև  սատանան՝
Ստոր  ստալեզու
Սուսուփուս  սառնարյուն
Սիրադրուժ  սրիկայությամբ
Սողունանման սողալով
Սողոսկվում  է սակավափորձների
Սահմանափակների  սրտերը՝
Սատանայաբար  սոսկալի
Սպանիչ  սովորություններ
Սերմանելով`  ստեղծում
Ստորաքարշ  սրիկանների
Ստրկամիտ  ստահակների
Սրբապիղծ  սինլքորների
Սեռական   սանձարձակների
Ստոր  ստախոսների
Սատանայապաշտ  սմբակավորների ու
Սխալական   սովորությունների  սովոր
Սատանայախաբ   ստորոգի
Սնամիտ  սալասիրտ   սարսաղների
Ստվար  սերունդ….. 

No comments:

Post a Comment