Tuesday, June 30, 2015

ՄՏՔԻՍ մեջ

Մտքիս մեջ
Մտազբաղ, մտախոհ.
Միշտ մտածում եմ
Մոռանալ մտատանջ
Մտածմունքներս.  մեկուսանալ ու
Մերժել մտաբերելու
Մշտաներկա, մտաբեռ,
Մտքային մշտաբորբոք,
Մտաթափառ միլիարդավոր,
Մառ, մղձավանջային  մտքերը։
Մի՞թե  մտագար,
Մթագնող, մտախաբ,
Մտատանջ   մտքերի
Մատաղ է մարդը:
Մի՞թե մշտապես
Մեղկ  մարդկ8յունը՝
Մոլորված է մնալու
Մեղսոտ մարդալույզների
Մրրկացող   մակնթաց8յուններից
Մատուցվող՝ մաղձոտ
Մտահալած մտաշփոթմունքներից
Մշտական մատակարարվող,
Մոգոնված, մահահոտ,
Մտագար, մոլորեցնող,
Մտքերի  մահախուճապներին
Մշտապես մատնված։
Մա՛հ   մտքերին
Մորթապաշտ  մտավոՌականների, որ
Մասամբ, մազաբաժուկ  մազերով են,
Մասնակիորեն, մազագանգուր,
Մեկ –մեկ  մազախիտ,
Մռթեղ,  մռմռթան,
Մեծբեղ,  մակարոնասեր,
Մազաթափ  մարգարինասեր,  
Մազահարդար  մածունակեր,
Մեծաբերան  մակուլատուրաստեղծ,
Մազակարոտ  մերկախոս,
Մեծամիտ,  մեծահարուստ,
MERCEDES-ատեր`  մթագնած
Մեղքամած  մտքերով,
Միշտ  մելամաղձիկ ու
Միշտ  մաքուր
Մոխրագույն  մակինտոշներով,
Մխացող  մունշդուկները
Մռ8ներին  մշմշացնող,
Մասամբ, մեծաքանակ
Մարդուկ  մտերիմներով,
Միշտ, մելամաղձոտ
Մենակյաց  մենամոլ,
Մզմուզ, մեծամիտ
Մեծաթիվ  մոտիկներով
Մեկենաս, մեծավորովայն,
Մեղք,  մտքատարած,
Մեղսաբարբառ, մեղսաթաթախ,
Մեղսածուփ, մեղսունակ,
Մ8   մտքերով,
Միշտ  մահածին,
Միշտ  մեռած,
Միշտ  մահ
Մտքեր  մատուցող։
Մտացնոր  մռ8ներով
Մլթոներեն  մրմռթացնող,
Մտքաշփոթ  միություններ
Մոգոնող, միամիտ
Մարդկանց  մաքուր
Մտքերը  մտածված
Մթագնող   մոլորեցնող
Մտապատրանքաստեղծ   միկրոսկոպիկ
Միկադոները  մեծամիտ։
Մարդադավ  մտածողները,
Մտավախ  մտալկանքներով
Մեղքի`   մշտատև,
Մշտատագնապ, մահառիթ,
Մահազարհուր,  մտախաբ,
Մգլահոտ,  մատյաններով.
Մեռելահոտ,  մոլորեցնող,
Մահակունք, միլիոնավոր,
Մառ, մահամռայլ,
Մահահարուց  մթքերով:
Մաքուր  մարդկային
Մարդաշեն  մարդաբարոն 
Մահամռայլ8յամբ  մակարդող
Մուղամբազները  մուղամասեր։
Մ՞իթե   մամոնոպաշտ  մարդացեց
Միջակ8յան  մտածածին,
Մակերեսահայաց,  մտածմունքներից
Մղված  մտքերի`
Մշտական,  մրրկահույզ,
Մակարդակազուրկ,  մահատենչ,
Մտացնդաբան8յուններից  է  մթագնել
Մեծաքանակ  մոլորյալներիս  մտքերը։
Մ՞իգուցե   մեղավոր
Մահահորդոր,  մոլագար
Մտածողների  մեղադրաճառ
Մեծամիտ  մախանք  մտքերի
Մեծ  մռայլատեսք
Մագիլներն են,  մշտապես
Մխրճվում   մեր
Մտքերի  մեջ  միշտ՝  ու մենք
Մտածված մտաբերելով,
Մագաղաթահոտ,  մեռած,
Մահատենչ մտքեր՝
Մտացածին  մտադրված,
Մտազանցում  ու մոռաց8յան ենք
Մատնում  մարդասիր8յունը,
Մարդատեց8յունը`  մեծարելով:
Մ8  մտքերից
Մթագնած  մեր
Մեղքակիր  մարմինները,
Միտումնավոր   մղելով
Մշտատև  մեղքերի  մեջ։
Մենք՝  մեղսասեր
Մոլի  մարդուկներս,
Մշտապատրաստ,  մեղսատարափ,
Մթագնած  մտքերով.
Մարտականչ,  մարտակոչ,
Մարդընդեմ,  մարդավնաս,
Մարդացեց,  մարմնամեղավոր,
Մարմնամոլներս`  մեղկ
Մարդատեսակը   մարդացեղից`
Մշտապես  միահյուսված  մեղքին
Մշտական  մաքուր

Մթնոլորտը  մխտռող։ 

Wednesday, June 24, 2015

Ջոջերդ՝  ջանացեք
Ջեյրան   ջահելներիդ
Ջիվան.  ջերմեռանդ
Ջամբել  ջատագովել
        Ոչ  Թե՜
Ջլպինդ  ջոկած
Ջուռա-ջուռա  ջղոտ
Ջանավարների   ջլախտ
Ջոկատներով՝ ջորել
Ջրակոլոլ  ջրհեղեղել
Ջարդել  ջլատել 
Ջնջել.  ջոգի՞ք

Wednesday, June 17, 2015

Լայնատարած  լազուրե
Լուռ   լճակն է
Լուսավորվել  լիալուսին
Լուսնի   լույսով


Friday, June 12, 2015

Սահուն սահեցնելով
Սաստիկ սուր 
Սափրիչը՝ սուս
Սեխասեր   սրամիտ
Սևաչյա  սիրունատես
Սուրբ  Սարգիսը՝  սոս.
Սափրվում  էր  սթափ
Սեվռուն   ու  սուսուփուս…  

Monday, June 1, 2015

Լիբանանահայ   լայնաճակատ
Լայնաթիկունք  լոպպազ
Լոխումակեր  լկստված,                         Լ
Լիմոնասեր  լայնաճանաչ,                     Ռ
Լավագույն  լարախաղաց                      8
Լևոն  Լահմաջունյանը՝                           Յ
Լարվե՜ց   լայնաձիք,                              ՈՒ
Լպրծուն  լղար  լարին...                         Ն
Լրջահոն ու  լրջադեմք                  
Լարումից   լեղակագույն            
Լարախաղաց   Լևոնը՝                
Լեղակտուր  լնգլնգալով           
Լքում էր  լպրծուն                   
Լղար  լարը՝                               

Լեղապատառ  ու  լեղաճաք… 

Վանեցու Նույնատառիկները: object type="application/x-shockwave-flash" style=...

Վանեցու Նույնատառիկները: object type="application/x-shockwave-flash" style=...: object type="application/x-shockwave-flash" style="outline:none;" data="http://cdn.abowma
object type="application/x-shockwave-flash" style="outline:none;" data="http://cdn.abowma