Tuesday, July 29, 2014

Քիթը  քամուն
Քառանկյուն  քացախագույն  քարին
Քնքշաքայլ  քաղցած
Քամելիոնն է  քայլում
Քարագույն  քողարկյալ…

Friday, July 25, 2014

Սպասումից  սառում
Ստից  սարսափում
Ստոր8յուից  սպանվում է  սերը…

Saturday, July 19, 2014

Խոր  խոնավ
Խորհրդավոր խավարի
Խաղաղությունը  խռովող
Խոշոր  խենթ
Խարույկ՝  խուճապահար
Խայթիչ   խնձմնձող
Խառնուխռիվ  խուժող
Խոլարշավ   խրձերով
Խավարասույզ   խունացող… 

Tuesday, July 15, 2014

Դրսի դարչնագույն
Դարբասի դռան դիմաց
Դեղին դատարկ
Դույլ է դրված…


Thursday, July 10, 2014

Պերճ  պռոշյանի
Պատրաստած  պանիրները
Պետք  է  պարտադիր
Պարունակեին   պղպեղահամ   պանրախոտը…

Tuesday, July 1, 2014


Ճարպիկ   ճախրաբազեն
Ճչաձայն   ճախրաթռիչք
Ճախրավայրեջք   ճախրանքով
Ճարպիկ  ճշկրտությամբ
Ճկուն  ճիրաններով
Ճակատից  ճանգռոտելով
Ճանկելով  ճակնդեղասեր 
Ճպռոտ  ճերմակ
Ճագարին ՝ ճվճվացող
Ճղավող  ճոխ
Ճաշով  ճախրում էր
Ճչացող  ճտերի
Ճաշասեղանը  ճոխացնելու
Ճիվահան   ճագարամսի
Ճոխառատ  ճաշատեսակով։