Saturday, January 31, 2015

Սահուն սահեցնելով
Սաստիկ  սափրիչը՝ սուս
Սեխասեր   սրամիտ
Սևաչյա  սիրունատես
Սուրբ Սարգիսը՝  սոս.
Սափրվում  էր  սթափ
Սեվռուն   ու  սուսուփուս…  

Tuesday, January 27, 2015

Ծանրամարզիկների ծանրամրցույթին
Ծանրաձողի ծայրահեղ
Ծանրությունից  ծանրահարթակին
Ծնկաչոք ծանրահեվ
Ծանծաղահեր ծամածռված
Ծանրաշարժ  ծանրամարմին

Ծանրամարտիկը`  ծիծաղելի էր… 

Saturday, January 17, 2015

Կյանքի՝   կոչված
Կարճատև   կատակի
Կլոր  կրկեսում
Կեղծ  ու  կեղեքող
Կասկածելի  կրքերի
Կատաղի  կռվում
Կամակույրս  կամազուրկ
Կասկածամիտ՝  կկա՞րողանամ
Կույր ու կարծրացած
Կործանարար կոշտ
Կամակոր  կարավո՜ր  կամքս
Կամավոր  կերպով
Կոտրել  կոփել  ու կռել

Thursday, January 8, 2015

Ոմն  ոմանց
Որոշած   ո՞ր
Որոշակի  որոշված
Որոշումներով  է որ
Որոշ  որդեսերների
Որձ  որդիներս  որպես
Ոռնաձայն  որսաշներով
Որակյալ  որսորդների  ոհմակ
Ոգևորված  որոնում  ու
Ոխերիմաբար  ոչնչացնում  ենք
Ոմանց  որդիներին ՝
Ոտնահարելով  ոստաններ ու
Ողջագորվելով  ողջունում
Ողորմելի  որբաստեղծ8յունը  ու
Ողջ  ոճրագործ8յունը
Ոչնչացման  ողբերգ8յան…

Thursday, January 1, 2015

Շնորհավոր Բոլորիս  2015

Գիտեմ՝ գիտես  որ
Գարնանային գիշերով
Գաղտնագողի   գիրկդ  եմ
Գալու  գեղուհիս
Գեղակազմ   գոհարազարդ
Գինդերով   գեղեցկագես
Գիսարձակ  գեղանի
Գեղազմայլ   գեղապատկեր որ
Գեղանազ   գրկախառնված
Գլորվենք   գորովալի
Գաղտնաշշունջ ու  գեղապարույր
Գգվանքներով  ՝գրոհեմ
Գովարժան    գեղեցկուհուդ
Գաղտնաշշուկ   գմբեթաձև
Գերող  գնդլիկ
Գանձերիդ  գիրգ
Գագաթները   գովելով
Գզեմ   գիժս  ու  գթագորով
Գուրգուրանքից  գոհ
Գաղջ  գերագույն
Գահիդ  գամվեմ
Գեղեցկապաշտ  գերիս
Գերերջանիկ  գժված…