Wednesday, October 29, 2014

Ձգտենք  ձգձգել
Ձախորդաբեր  ձգված
Ձգանների  ՝ձգելը… 

Sunday, October 26, 2014

Հերկած   հողին
Հազար    հունդ
Հասուն    հասկեր
Հնձած     հունձ
Հպարտ   հարսեր
Հայսի  հունց
Հուր    հացարար
Հաց    համով 

Thursday, October 16, 2014

Միշտ էլ  միջատաշատ ու
Միջակառատ է մեր
Մարդաբնակ  մոլորյալ

Մոլորակը՝ միակ…

Thursday, October 9, 2014

Ահա  ավանակը
Աստծո  արարած
Ամրակազմ  անմեղ
Ահագին   ականջներով
Ահռելի ամոթույքով
Անշուք   ագիավոր
Անվնաս  անասունը՝
Ամենքից  ու   ամենուր
Ամենանխնա  աշխատեցված
Անվիճելի   արհամարված
Այպանված ու անգամ՝
Անպատվական   Էշ՝  անվանված…