Saturday, June 18, 2022

   Նենգամիտ  նախանձ

Նախաներհակ  նանրամիտներիդ

Նվիրած   ներող8յունիցս

Նեղացած  նամռոթված

Նեղսրտված  նվաղ

Նամարդ  նզովյալներդ՝

Ներվայնացած  նանր8ամբ

Նախապես  նախազգալով

Նախընտրեցիք  նենգ

Նաիրյան  նախահայրերիդ

Նվիրած  նվեր՝

Նեխահոտ  նախանձը…

Նպատակադրված  նահանջելով ու

Նպատակամղված  նվնվալով

Նետվելով ու ներսուզվելով

Նեղ  նեխած

Նյարդահար  ներքին

Նվաստացուցիչ  նամշահոտ ու

Նողկանքներով  ներծծված

Նողկալի  ներքնաշխարհներիդ

Նեռաստեղծ   նշավակելի

Նանիր  նկուղներում  նեխելու…

Նախօրոք  նախապատվելով  ու

Նախագերադասելով  նենգավոր  նզովքը՝

Նրբանկատ  նրբին

Ներողամիտ  ներող8յունից…