Monday, August 26, 2013

Ստվերաշատ   սրճարանի
Սիրուն  ստվերապատ
Սփռոցածածք   սեղանին
Սալորանախշ  սրճագավաթով
Սև  սուրճը
Սուսուփուս  սրճող
Սեփական սարսափելի
Սուր  սափրվելու
Սպասքով  սիրուն
Սափրված  սիրունատեսք
Սեռամոլո՜ր  սեխասեր
Սակավախոս  սփյուռքահայը՝
Սարսափահար  սթափ6՝
Սրճասեղանին   սուս –փուս
Սահուն  սողացող
Սպիտակափոր  սարդից։        

Sunday, August 18, 2013

Քրտնաջանաբար  քիչ-քիչ
Քարայծը  քերթող
Քաղցրաժպիտ  քեֆչի
Քաջառողջ   քարտաշ
Քավոր  Քաջիկը՝
Քնքշորեն  քորեց
Քրտնած  քիթը…   

Monday, August 5, 2013

Հին հանրածանոթ ու
Հանճարեղ է՜  հմտորեն
Հանելուկաձև  հնարված
Հարահոլով  հարցը՝
Հավի ու հավկիթի, որ
Հարատեվում է 100ամյակներ…