Thursday, April 6, 2023

 ԴԼԵՅԱՄԱՆ

 

Դլեյաման՝   դու՛

Դառնատանջ  դարդերի

Դեգ  դավադիր

Դժբախտ8յունների  դաժան

Դար  դարձար  դիվական…

Դլեյաման՝  դժական

Դշխեմ  դատավորիդ

Դժոխաշունչ  դառն

Դատավճռով  դյուրահավատ

Դրախտաստեղծների՛ս   դիտումնավոր

Դիտավոր8յամբ  դժբախտացնելով

Դատապարտեցիք   դժոխքի

Դանթեակա՛ն   ուր

Դաժան8յունը  դավանող

Դանդալոշ  դառնաորոճող

Դրացի   դժնի  դահիճները

Դիվապետ  դիվահար

Դավասեր  դարչնամաշկ

Դարձվորակ  դժնագործ.

Դժպատեհ  դաժան8յունների

Դառն  դրոշմն  էին  դիտմամբ

Դանդաղ  դաժանսիրտ

Դաժան8յամբ դաշյուններով

Դաղելով  դաղում

Դժվարամահ  դալուկ

Դեմքերին  դառնամահ

Դագաղազուրկ  դիակների

Դիվատանջ  դամբանազուրկ 

Դեսուդեն  դիզված…

Դլեյաման՝   դրախտն  էր

Դիտմամբ  դիտավորյալ

Դատարկվում  դառնալով

Դաժանատեսք  դառնակսկիծ

Դժոխք  դարանադավ…

Դլեյաման՝   դարավոր

Դավանանքն  էր  դատապարտված

Դժոխադատ  դերվիշների

Դժվարախոհ   դատավճռով  դառնաթաթավ…

Դլեյաման՝  դաժան

Դարի  դատող8յունն էր

Դիտմամբ  դմրել ու

Դադարել   դիտավորյալ… ու

Դու՛ք   դիտողի

Դերում  էիք   դժոխքաբարք

Դարի  դատավորներդ

Դավաճան  դմակոտված.

Դիտավորյալ  դիտմամբ՝

Դանդաղելով  դատապարտել

Դիվային  դավադր8յունները

Դրածո  դահիճների, որ

Դրվատվում  էին  դրդողներից

Դաժանասիրտ  դառնահայաց…

Դա՛րն էր  դանդաղում

Դատապարտել  դատավճռով

Դահիճներին  դիվահանճար…

Դու՛ք  դուքսերդ  դավակի՛ց

Դմակոտ  դիվանբաշի.

Դժոխքի   դարպասի

Դեմ – դիմաց՝  դյ8իչ

Դայլալող  դեղձանիկներով

Դռնապաներով  դուրեկան

Դղյակներից  դիտողի  դերում՝

Դիտում  էիք   դաժան8յունները՝ դարի.

Դժբախտ  դյուրահավատներիս…

Դառնահեծեծ   դիմումները  դժկամաբար

Դժգոհ՝  դեն  դնելով… 

Դժնդակաբար դրժելով 

Դիվանախաղ  դերասան  դատարկաբան8յամբ… 

Դաշնակցելով  դահիճներին դարձվոր

Դժմիտ   դժնդակ

Դժոխշունչ դժոխաբարք…

Դու՛ք դարակից

Դժկամ  դավանակիցնե՛րդ

Դարիս  դժբախտ8յանը

Դիտելով  դեղնամարմարյա 

Դահլիճներիդ   դիմակահանդեսներում 

Դիմակափոխված՝ դառնում  էիք

Դաշնակիցնե՛ր.   դարդակալված

Դարի՝  դժոխքային   դավադր8յան, բայց…

Դարդախորով  դարդաքաշ

Դառնահուշ  դաղդղոտ

Դժոխքին  դատապարտվածներս   դժբախտ՝

Դիվակամ   դևերիդ

Դիվահանճար  դժնակոշկոճ

Դարդերով.  դժոխքի՛ն էլ

Դիմացանք ու  դժոխահույս

Դառն  դարդերից

Դարմանված՝  դեռ  դարձանք

Դարբնո՛ղը  դաստակերտ 

Դռնբաց   դափնեզարդ

Դեղձառատ  դաղձահոտ

Դյ8ահրաշ   դուդուկաձայն

Դրվատական  դարավոր

Դրախտավայի՝  դյուցազնական …