Monday, August 27, 2012


Մոլորատեսք  մկրտվող 
Մանկան  մատղաշ
Մարմինը  մաքուր
Մարմարե  մկրտավազանը
Մտցնող  մեծահասակ                             Մ8
Մկրտող  մշակ
«Մեծապատիվ »  Մկրտիչը՝
Մունջ  մտազբաղ
Մտախոհ  մտահոգված
Մտաշփոթ  մտասույզ
Մտավախ  մտածում էր.
-Մի՞թե  մոռացել են
Մուծվել  մկրտավարձը,
Միգուցե՞  մուծվել  են…
Մեղա՛… մե՜զ,  մեղա՛…

Wednesday, August 22, 2012


Պղպեղասեր  էր պատկառադեմ
Պերճ Պռոշյանը, որ
Պարտադիր ու պատշաճին էր                ՊԱՏՌ6
Պղպեղում  պնակում
Պարունակվող  պաշտետի
Պուճուրիկ  պատառիկները.
Պսպղուն պատառաքաղով`
Պտույտներով  պտտելով։

Thursday, August 16, 2012


Ողորկամաշկ, ողնաշարազուրկ,
Ոլորուն, ողորմ,
Ոչ  ոսկրակեր, որդերի
Ոհմակներինն է ողջը, որ
Ոգեզուրկացած է, որ
Ոչնչացվելու է, որ
Ոչնչություն է, որը
Որ  ոչ ոք է ու  ոչինչ:
Որկրամոլ  որդերինն  են
Ոմանք, որ ողորմածիկ են ոգեվար,
Ոմանք, որ ողբանվաղ են ողորմելի:
Ովքեր, որ ողջախոհ էին՝, ոգեթափ են:
Որոնք, որ ողջամիտ ,էին՝ որդակեր են:
Ոմանք, որ ոխերիմ
Ոխակալներ էին՝  ողորմատեսք  են։
Ով, որ ողբերգակ, ողբերգախաղաց էր՝
Ողբ է  ու  ողբերգություն:
Որոնք ,որ  ողջունելի էին՝ ողբացիալ են,
Ով, որ որոշակի էր,՝ոմն` է  և  ոչ  որոշակի է:
Ովքեր  ողջ  էին՝ ոչ  ողջ  են  ու որդնած,
Ոմանք, որ ոգեպաշտ էին՝
Ոգեզրկված  ոգեզուրկներ են:
Ովքեր, որ  ոճրածին, ոճրադավ էին՝
Ողբալի են ոչնչացված:
Ոմանք, որ որոտախոս էին՝
Որակազուրկ, ոտնահարված ոչինչ են:
Ովքեր  որսորդ էին՝
Որսն  են  որդերի:
Ով, որ  ողջ  որակ էր,
Որակազուրկ  է ոջլոտ:
Ոմանք, որ  ոսկեմոլ,
Ոսկեվաճառներ էին՝ ողորմելի  որդակեր են:
Ովքեր, որ  ոգեշնչել էին
Ոմանց՝  ոգեսպառ  ու ոչ ոք են:
Ոմանք, որ ոգելիցից
Ոգևորված  ոգեպինդ,
Ոգեշնչող, ոգեպատիր
Որոշումներ էին  ոգորում  ու  ոգեկոչում,
Ոգեսպառ,  ոգեմռունչ
Ոչնչություններ են  ոգեացած.
Ողորմելի  են  ոչնչատեսիլ  ու ոչուփուչ են:
Ոմանք, որ  ոգեհաց  էին որոճում
Որոճվում են  որդերով  ու
Որդերի  որոճանք են:
Ոտքեր են՝  ոտաբոբիկ,
Ոտքեր են՝  ոսկրացավազուրկ,
Ոտքեր են, որ  ոտքի  էլ  չեն.
Ո՛չ   ոտնաձայներ,
Ո՛չ  ոտնահետքեր,
Ոսկորներ  են  ոսկրափտող:
Ովքե՜ր   ողնաշարավորներ  էին  ողջ
Որդերինն  են`  ոչ  ողնաշարավոր:
Որոտացող  ողբերգություն է`  ոչ  որոտաձայն,
Որդ` որկրամոլների  որսորդ,
Որոգայթավոր  ոչնչացումը  ողջունող`
Ոչուփուչի  որդնած,
Ոտնահարված, ողորմատեսիլ,
Ոթացող  ողբի  ողողա՛նք  

Monday, August 13, 2012


Նախօրոք  ներքին
Նրբազնին նախազգաց
Ներշնչանքներով նստաջան
Նախապատրաստ8յունների  նրբանկատ
Նախաձերն8յուններով են  նորաստեղծ
Նորանոր  նույնատառիկ
Նախադաս8յուններով  նկարած
Նախշազարդ նկարներիս
Նոր  նմուշները                                                               ՆՇՄԱՐ6
Ներկայացվում  ու նվիրվում              
Նախևառաջ՝  նրբաճաշակ
Նվիրյալ  նռնասեր  նույնատառիկասերներիդ.
Ներառյալ՝ նաև  նախանձ
Նեղացկոտ  նանրամիտ
Նեղսիրտ  նենգ
Նեղմիտ  նկուն
Նիհար  նյ8ապաշտ
Նյարդագարներիդ՝  նախապես
Նախազգուշացնելով ու նշելով, որ
Ներողամտաբար  ներում  եմ
Նեգրասե՜ր  նարդիասեր
Նախրչիներիդ ու՝  նրբերշիկով
Նախաճաշիկող ու  նեղահայաց
Նվնվան  նողկալի
Նեյնիմներիդ՝  նույնպես։ 

Monday, August 6, 2012


Մենք   մեր
Միակ  մայրագորով
Մեծահոգի  մոր
Մեջ  մարդակերպվելով  ու
Մարդանման  մարմնավորված
Մանկասեր  մակարդակով
Մանկաբարձուհու  մարդասիրական
Միջամտ8յամբ  մերկ
Մածան  մանուկ
Մենակ  միանգամից
Մարդկ8յան  մարդահամարի
Մեջ  մտնելով
Մկրտված  մեռոնոտված
Մայրախնամ  մայրամրմունջ
Մանկ8յան  ու  մանկապատանեկ8յան
Միակ  մեղրամիսը
Մղսելով   միանգամից
Մխրճվում  ենք   մարդաստեղծ
Մաքառումների  մարտնչումների
Մարդկանյին  մտքի
Մոլեռանդ8յամբ   մոգոնված
Մրցավազքներում`  մրցելով
Մաս առ մաս  մարմնապես  ու
Մտավոր  մաշվելով
Մեծանում  ու  մեծացած
Մենակյաց   մեծ
Մարդկ8յուինց   մեկուսացվում  ու
Մեն- մնակ   մեղկ
Մեծ   մեղքերից   մեղավոր
Մեր   մոտալուտ
Մառ   մեգ   մայրամուտին  ենք
Մոտենում   ու  մահամերձ
Մեծ  մաքուր
Մետաղյա   մահճակալներում
Մահաքուն   մելամաղձ8յան
Մեջ  մխրճված՝
Մեջքիվայր  մահաթմբիր.
Մահասփյուռ  մահավարի
Մահվան  մեծ
Մաշված  մահացու  մանգաղով
Միանգամից  մանգաղված.
Մեկնում   մնացող
Մարտնչող  մարդկ8յունից.
Մտնելով  մահվան
Մթ8յան  մեջ
Մեկըդմիշտ  ու  մշտնջենապես
Մնում   մենակ
Մեկուսացած  մարած
Մեռած   մարմնով.
Մենք՝  մահկանացուներս,  որ
Մարդ էինք՝   միանում ենք
Միլլիարդավոր  մեռելներին,  որ
Մարդ  էին  մինչև  մեզ  ու
Մոխրացել  են   մեկիկ-մեկիկ
Մինուճարից`  մինչև
Մեծարգո  մեծ  մտածողը,
Մենաստանի   մենակյացը,
Մեծահարուստ  միլիոնատերը,   մեծամիտ
Մեղսագործ   մարդասպանը`   մարդատյաց,
Միթևանի ,  մեղկ,
Մուրացկանը`   մեծահասակ,
Մեղմախոս   մեղվապահը`   մեղվաջան,
Մազախռիվ  մաթեմաթիկոսը՝  մտազբաղ,
Միշտ մանկասեր՝ մանկաբույժը  ու
Մանկավարժը   մանկատան.
Մայրասեր  մատուցողը   մելամաղձոտ ու
Միշտ  միջամտող
Մատնիչը   մռայլադեմ ու
Մանրէաբանը՝  մրսկան ու
Միջազգային  մեկնաբանը  մեծբերան
Մրգասեր  մետաղաձույլը   միջահասակ ու
Մահճակալագործը   մաղադանոսասեր  ու
Մահուդագործ   մուհամեդականը
Մեծ  մորուսավոր
Մատաղ  մատուցող                                                       Մ8
Մարդը  մեղմաբարո  ու
Մեծահամբավ  մարշալը
Մեդալակիր   մեծամիտ  ու
Մետաքսագործուհին՝  մետաքսաձան
Մերթըդմերթ  մածուն  մերող ու
Մերկ  մարմնավաճառը՝  մարմնատանջ  ու
Միջամտող  միջատաբանը   մեծահասակ.
Մնջախաղացը`  միտումնավոր   միշտ  մունջ  ու
Մի  մոգ՝  մոգ8յուններ
Միշտ մոգոնող  մողեսատեր  ու
Մաշկաբուժը՝  մի   մեծ  մատանի
Մաշկաբորբոտ  մատին  ու
Մսավաճառը  մսակեր  մուրազախաբ…  ու
Մոռացվելով  մոխրանում
Մշտնջենապես  մնում
Մեր   մայր
Մոլորված   միակ
Մոլորակում  որպե՜ս
Մոռացիալ   մոխիր…

Wednesday, August 1, 2012


Ճերմակասփռոց  ճաշասեղանի
Ճապոնակա՛ն  ճենապակյա
Ճաշակով  ճառագայթանախշ
Ճաշամանների  ճոխ
Ճտի  ճասատեսակները՝
Ճանապարհամերձ  ճշտապահ
Ճտաբույծ  ճռճռացող
Ճավայական  ճոճաթոռին                            ՃԶՄ6
Ճոճվող  ճոռոմախոս
Ճերմակ  ճոխահեր
« Ճուտո »  Ճախարակյանցի
Ճանաչված  ճտանոցի
Ճերմակագույն  ճաղապատ
Ճտաբներում   ճվճվացող
Ճստիկ   ճանկերով
Ճճու  ճարող  ու
Ճախրող  ճարպիկ
Ճանճերին  ճարպկորեն
Ճանկող ու  ճաշակող
Ճղճղաձայն  ճողոպրող
Ճերմակավուն   ճլպտուրիկ
Ճիճապատառ  ճտճտան  ճտերից  էին…