Wednesday, August 1, 2012


Ճերմակասփռոց  ճաշասեղանի
Ճապոնակա՛ն  ճենապակյա
Ճաշակով  ճառագայթանախշ
Ճաշամանների  ճոխ
Ճտի  ճասատեսակները՝
Ճանապարհամերձ  ճշտապահ
Ճտաբույծ  ճռճռացող
Ճավայական  ճոճաթոռին                            ՃԶՄ6
Ճոճվող  ճոռոմախոս
Ճերմակ  ճոխահեր
« Ճուտո »  Ճախարակյանցի
Ճանաչված  ճտանոցի
Ճերմակագույն  ճաղապատ
Ճտաբներում   ճվճվացող
Ճստիկ   ճանկերով
Ճճու  ճարող  ու
Ճախրող  ճարպիկ
Ճանճերին  ճարպկորեն
Ճանկող ու  ճաշակող
Ճղճղաձայն  ճողոպրող
Ճերմակավուն   ճլպտուրիկ
Ճիճապատառ  ճտճտան  ճտերից  էին…

No comments:

Post a Comment