Friday, February 17, 2023

 

Թանկարժեք   թագերով

Թավշյա  թագավորական

Թիկնաթոռներում  թմրած

Թիկնած  թերահոգ

Թագավորների  թյուրիմաց

Թերահավատ  թելադրանքներով ու

Թույնաժպիտ  թույլատրվ8յամբ  են

Թնդում.  թան

Թաքուն  թաքստոցներում

Թաքնված  թշնամացած

Թշնամիներիս  թեք

Թուջաձույլ  թեժ

Թափով  թնդանոթները.

Թնդաձայն  թմբկահար8յամբ

Թույն  թախիծ  

Թշվառանք   թքելով  ու  

Թնդանոթափողերի   թնդյունի

Թեժ  թոհուբոհում

Թափթփված  թափուր

Թխսերը   թողած

Թույ   թափահարող

Թևերով  թյուրաշարժ

Թեքթեքված  թփից-թուփ 

Թռչող  թափառական

Թշվառ՝ թռչուններով,

Թնդյունների  թոհուբոհում

Թերհավատորեն   թավշյա

Թեթև  թեվերը  թափահարող

Թրթռուն  թիթեռնիկներով ու

Թավահեր  թարմ  թնդանոթամիս

Թշվառներիս  թաղող ՝

Թախծոտ  թասուն 

Թաղման  թառանչող

Թալկացած  թառամած

Թրթշնած  թոնթորան

Թխպոտ՝  թափորներով...

Friday, February 3, 2023

 Գեր   գերագույն

Գերապանծ  գովաբանյալ

Գերհարգարժան  գոյարար

Գերհզոր   գերազանց8յանդ

Գերապետիդ  գերագահ

Գերբնական   գոյարար8յամբ

Գոյացած  ու գոյ8յունում

Գոյավոր  գոհ

Գոյեղեն  գոյս.

Գաթայասեր  գրաճանաչ

Գրագետ  գ-ըատառ

Գրականով  գովասանքներիս

Գովեստով  գոտեպնդված

Գերփ8աջանորեն  գերագույնս

Գնահատելով  գովաբանում

Գովերգում  եմ  գոռ  գովելի

Գովարժանիդ  գերասքանչ

Գովեստարժան, որ  գոյացրածդ

Գերհրաշք  գոյ8յունում 

Գտնվելով  գոյակցական

Գոյ8յամբս  գոյակիցն  եմ

Գոյացրածդ  գոյ8յունում

Գտնվելու  գոյակիցներովս.

Գոյատեվման  գոյամիջոցներովս  ու

Գաղափարական   գազանայի՛ն

Գոտեմարտներում  գոյատևելով

Գոյափոխվելով   գրավիչ

Գոյարանիդ   գայթակղիչ

Գայթակղ8յուններով   գայթված ու

Գրեթե   գոյ8յանս

Գագաթնակետին  գտնվելով…

Գերազանց  գիտեմ  ու

Գիտակցում եմ,որ գոյեղենապես

Գոյ8յունից  գրգռված

Գերհոգնած. գոյ8յանս

Գահի  գագաթից

Գոյազրկվելով  գահավիժելով

Գլխաբաց  գոսացած

Գեշ   գունատ

Գարշելիս   գերեզմանվելու եմ

Գետնափոր  գոց  

Գուբս՝  գերեզմանաթաղ

Գերեզմանավորս.  գերհավետ

Գտնվելու  գերեզմանակիցներովս՝

Գոյ8յունից   գնացյալ…