Friday, March 27, 2015

Մեղմ  միջօրեյին
Մաքուր մարմարասալին
Մագլցած մազապուրծ
Մեծ  մագիլավոր
Մասամբ  մաշված
Մուգ  մաշկով
Միաչքանի  մրսկան
Միակենցաղ   մեծամիտ
Մկանոտ  մողեսը՝
Մտախոհ  մռութով
Մտածում էր մերձակայքի
Միջատների  ու մժեղների
Մասին   միայն…        

Wednesday, March 25, 2015

Քաղաքամոտ   քարաշատ
Քարտաշանոցի  քարափոշոտ
Քթամազոտ  քթանցքներով
Քաջահմուտ   քարտաշները՝
Քրտնած էին ու քաղցած...  

Thursday, March 12, 2015

Պատահմամբ    պայթած
Պայթուցիկի   պայթունից
Պատառոտված   պարանոցով
Պաղ   պատվանդանին
Պառկած  պնդակազմ
Պեպենոտ  պարծենկոտ
Պաղպաղակասեր  պատանի՝
Պարսավելի   պատերազմի
Պատժակիր    պատերազմիկ, որ
Պիղծ   պատրախոց
Պժգանքի  պտուղն է.
Պղտոր,  պատկերավոր,
Պարտ8յան   պատճեն, 
Պակուցիչ,  պարսավելի,
Պախարակելի, պաճարամիտ,
Պատուհասաբեր  պարտադրված
Պարտավորեցուցիչ   պատրանք  ու
Պարկեշտության   պարտ8յան.
Պախարակելի   պել
Պանդյուր   պատկերը…

Wednesday, March 4, 2015

Հին  համառ
Հատուկ  հերթական8յամբ
Հավաքված ու հետզհետե
Հոտող   հետևանքների
Հետևիդ  հետանցքով
Հրաշքով հեշտությամբ
Հեռացնող հազվագյուտ
Հինավուրց հիանալի
Հեքիաթային  հանճարեղ
Հարմարանք  է  հեհույքդ  հարգելիս.
Հա՜  հիշիր  ու
Համբերատար  հաշտվիր …
Հակառակը՝  հավատա՜
Հաստատ  հղի է հրեշավոր
Հիվանդագին  հետևանքներվ...
                      

       Հարգանքներով՝  հետույքակիր  հպարտ  հայ...