Friday, May 26, 2023

 

Սառը  սյունազարդ

Սևամարմար  սալապատ

Սքանչելի  սրահում

Սիրուն  սադափեզարդ

Սուլթանագահին  սրտնեղված

Սոսնձված  սև  սուր  սուրը

Սրածայր  սրամագիլներով

Սև  սալասրտի՛ն  սեղմած

Սևահոն  սոդոմիտ

Սրաքիթ  սառցասիրտ

Սրաբեղ  սադիստ

Սևաբիբ  սուտասան

Սակավագետ  ստահակ՝

Սապատավոր  սևափառ

Ստորաքարշ  ստամբակ

Ստրկամիտ  սողուն

Ստոր  սրիկա

Սրտամեռ  սինքլոր՜

Սանձարձակ  սուլթանը՝

Սևսրտած  սարսափազդու`

Սև  սով  էր  սադրում

Սև  սրտով

Սուս  սառցակտոր

Սև  սպանդն  էր  ստեղծում։

Սրերով  սուրսայր

Սև  սգահանդեսներ…

Սիրող  սուրբ

Սերը  սպանում։

Սրախողող  սիրահարների

Սիրող  սրտեր

Սպառնացայտ  սևբախտացնում։

Սգերգերով  էր

Սրտեր  սքողում։

Սիրերգն էր՝ սուս  ու

Սով էր  սիրո…

Սրով  ստեղծած

Սուր  սեպն էր                                       

Սվինվում  սուրբ

Սրտերում   սիրաշատ

Սիրափափագ  սիրող…

Սև  սգահանդեսներ

Սգաշոր  սգաերթեր

Սգածես  սրտատոչոր

Սրտամաշ  սգախռով։

Սոխակներ  սուսփուս

Սարսափահար  սուս։                          

Սև  սովն  էր

Սողում   սաստկասարսուռ

Սահմռկելի  սարսափատեսք

Սուսփուս  սպանելով և

Սերմ   և  սաղմ

Սուս  սանրելով

Սրդող  սրընթաց

Սրբում՝  սուրբ  սերունդ։

Սովորական  սուգ ու սով  չէր  սա

Սեվօրիկ  էր  սեվուծք՝

Սև  սատակչական

Ստոր  սևամաղձոտ

Սևերես  սատանայապաշտ

Սառցեաչք  սֆաթ

Սուլթանի  սարքած