Thursday, December 31, 2015

Նուրբ   նեկտարաբույր
Նշտարատերև  նռնածակազարդ
Նահապետական  նռնառատ
Նռնուտի  նազօրոր
Նորահաս  նռներ…
Նռնաճաք  նեղ
Նրբասքող  նույնաթույր
Նշմարելի  նմանաձև
Նրբակազմ   նորափայլ
Նյութալից  նռնահատիկներով...
Նշանավոր  նախշազարդ
Նավասարդյան  նախապատիվ
Նախանձելի  նվերը՝
Նախշուն  նռնագեղ… 

Friday, December 25, 2015

Զով  զանգակատան
Զանգաշտարակում  զետեղված
Զույգ  զարդանախշ
Զանգերի  զարմանալի
Զանազան8յամբ  զարկված
Զիլ  զրնգուն
Զվարթաձայն  զանգեր…  

Saturday, December 19, 2015

Տոթախեղդ  տիվանդորին.
Տաղանդավոր  տնտեսաբան
Տոնասեր  տնփեսա
Տալինցի  Տիգրան  Տեր - Տերտերյանը
Տանձագույն  տայիլանդյան
Տգեղ  տրիկոյով
Տղամարդավարի   տիրապետող
Տեսքով  տքնաջան
Տնամերձ  տանձենու
Տհաճահամ  տանձօղուց  տնգոզ՝
Տաջիկական  տիտանե
Տափակ  տապակիչում
Տնավարի  տժտժացնելով
Տքնաձայն  տապակում  էր

Տավարի  տաք  տժվժիկը…

Wednesday, December 16, 2015

Կասկածելի  կասկածամիտ
Կարծեցիալներիդ  կոպիտ
Կտցահարող  կծկտուր
Կաշկանդող կարծիքները.
Կարծես  կծու
Կերակրից  կոկորդում
Կպած կիզող
Կծվահամ   կծված8յուն՝
Կաթիկում   կլանվելով ու
Կերակրափողով   կույրաղիքում
Կույրանալով   կամաց-կամաց
Կերպարանափոխվելով  կսկծեցնող  կղկղանքի՝

Կորչում  են   կեղտոտ  կոյուղում.