Wednesday, February 25, 2015

Կոմունիստ եմ կոմունիստ
Կոմունիզմի  կողմնակից…
Կասկածամիտ կեղծավոր
Կուսակցական կեղծամով
Կաշառակեր կամակոր
Կարողուն կուտակող
Կոնյակասեր կնամոլ…

Saturday, February 21, 2015

Մեղապարտ  մարդուս՝
Մեղքեր  մթերող
Մթագնած  մտքիս՝
Միշտ  միահյուսված է.
Մեղքին  մատնված
Մահկանացուիս՝  մեղավոր
Միակ  մարմինը  մեղկ…

Monday, February 16, 2015

Ընդվայրախոս   ըմբոստ
Ընդհանուրին  ընդդեմ
Ընդլայնված  ընդհարվող
Ընդհատված  ընդվզող
Ընկնավորվածը՝  ընդգծված
Ընկճված  ու  ընկղմված
Ընկած  էր  ընդունայն8յան  ընդերքում

Friday, February 6, 2015

Ստավրոպոլցի սիրված
Սուսերամարտիկ Սուվորովը՝
Սոված, սուլելով,
Սառը սրաքարերով,
Սրում էր, սիրած,
Սուրսայր  սուսերը՝
Սարսափեցնելով  սուսուփուս,
Սփրտնած, սափրված
Սկսնյակ, սուսերամարտիկներին։