Wednesday, September 25, 2013

Արվագետ  եմ արվամոլ
Այլասերված  ահավոր
Ականջօղը  ականջիս
Աղջիկներին՝  անսովոր
Արուներին՝   անձկակեզ
Անասունս   աներես։
Ամենուրեք  այպանված
Առհամարված  անպատված
Անպատկառս  անպտուղ
Արարածս  ախտավոր
Արատավոր  անամոթ
Ահաբեկված  ամենուր
Անիծվածս  անսերունդ
Անմխիթար  ապերջանիկ
Անճոռնիս  անցակալի
Անբայրացկամ  անողոք
Ամբոխից  եմ անգոսված
Առհամարված  անպատված
Ապիրատս  անխնա
Անհաճո ու   անօգուտ
Անփառունակ   անձկալի
Ավելորդս   անտեղի
Արժեքազուրկ   ատելի
Անցնում  եմ  այս
Աշխարհից  անցավոր
Անհիշատակ  անհետ
Անհույս  ապարդյուն ու

Առհավետ  անսերունդ…

Thursday, September 19, 2013

Ներելը  ներողամիտ
Ներողի  ու  նամանավանդ
Նախատելի  նեղացնողի
Նախընտրելի   նուրբ
Նվերն է ու  նրանց
Ներքնաշխարհի   նորոգման
Նախաբանը  ու  նախընտրելի
Նոր  ներկան՝ նաև…


Wednesday, September 11, 2013

 Կիրակի է ու կոկիկ
Կամարաշեն  կահավորված
Կնդրուկահոտ  կրոնական
Կղզի՝  կղերանոցում…
Կարճահասակ   կազդուրված
Կուսակրոն   կրոնանվեր
Կրոնաուսույց   կաթողիկոսի
Կողք-կողքին   կանգնած.
Կրոնակից   կուշտ
Կրթված   կրոնախև
Կլորափոր  կեքսասեր  
Կլորավուն  կզակներով
Կրքոտ   կլանված
Կույս ու կուսական
Կյանքին  կամավոր
Կցված  կոկիկ
Կոճկված  կանացազգեստ
Կղերները՝  կիսաձայն
Կանոնավոր կազմակերպված
Կանխամտածված   կրկնողաբար
Կեղծ   կեցվածքներով
Կարծես  կախարդված
Կրիաքայլ   կրկին ու կրկին
Կտակված՝   կտակարաներն  են
Կրքոտ   կրկնում.
Կարծես  կասկածելով՝
Կերտողին   կանչելով
                                                     

Sunday, September 1, 2013

Փայլփլուն փողերով
Փիրուզագույն փողկապներով
Փոշոտ փողոցում 
Փողո՜վ փողհարող

Փողահարներ`  փոքրախումբ…