Wednesday, September 11, 2013

 Կիրակի է ու կոկիկ
Կամարաշեն  կահավորված
Կնդրուկահոտ  կրոնական
Կղզի՝  կղերանոցում…
Կարճահասակ   կազդուրված
Կուսակրոն   կրոնանվեր
Կրոնաուսույց   կաթողիկոսի
Կողք-կողքին   կանգնած.
Կրոնակից   կուշտ
Կրթված   կրոնախև
Կլորափոր  կեքսասեր  
Կլորավուն  կզակներով
Կրքոտ   կլանված
Կույս ու կուսական
Կյանքին  կամավոր
Կցված  կոկիկ
Կոճկված  կանացազգեստ
Կղերները՝  կիսաձայն
Կանոնավոր կազմակերպված
Կանխամտածված   կրկնողաբար
Կեղծ   կեցվածքներով
Կարծես  կախարդված
Կրիաքայլ   կրկին ու կրկին
Կտակված՝   կտակարաներն  են
Կրքոտ   կրկնում.
Կարծես  կասկածելով՝
Կերտողին   կանչելով
                                                     

No comments:

Post a Comment