Thursday, June 19, 2014

Թմրամոլ8յունը՝  թանկարժեք
Թյուրիմաց8յունների  թնջուկ  է
Թշվառ8յան  թակարդ
Թուլամորթ8յան   թամբ  ու
Թվացող  թովչանքներով
ՙ Թռչող՚  թմրած
Թուլակամ  թմրամոլին
Թունավորող  թշնամի… 

Thursday, June 12, 2014

Նորարարական  նկարելաոճով
Նոր  նկարված
Նրբաճաշակ  նռների
Նկարը նրբանկատելիորեն
Ներկայացնողը՝ նկատեց, որ
Նկարչասրահում  նկարին
Նայող  նկարիչները
Նոթոտ ու ներքուստ
Նախանձաբեկ  էին  նորելուկ

Նկարիչի  նկատմամբ…

Saturday, June 7, 2014


Նորվեգական  նավաշինարարների
Նորակառույց, նավթատար  նավի
Նավապետ ՆՈՅԸ՝
Նավապետի  նավանկարներով
Նկարազարդ  նավախցիկում
Նստած՝  նախաճաշում էր,
Նայելով  նավահանգիստը

Ներկող, նիհար, ներկարարներին։

Monday, June 2, 2014

Ճահճամոտ  ճանապարհամերձ
Ճաղապատ  ճագարանոցի
Ճերմակ  ճակատներով
Ճայագույն   ճապոնական
Ճլեզ  ճագարները
Ճարահատյալ   ճպճպացնելով
ՙՃաշակում ՚  էին ճլորվաց
Ճխլված ճաքճքված   ճակնդեղները...