Tuesday, November 28, 2017

Բացարձակապես բովանդակազուրկ,
Բարձրաձայն բանավեճի
Բռնված, բարկացած,
Բարձրահասակ, բազմազավակ,
Բաթումիիբնիկ բաք6ի,
Բթամիտ, բազմամարդ ,
Բեռնակիրները՝, որ բարեխղճորեն
Բելգիական <ԲՐեԺնեվ >
Բեռնատար բեռնանավից
Բեռնաթափում էին  Բիրմական
Բարձրորակ  բրնձի
Բողկագույն  բարդանները՝
Բոլորն էլ  բեղավոր,
Բոլորն էլ բարեկամներ էին,
Բոլորն էլ  բազմապատիկ
Բռնված ու բանտերում  բանտարկված ու
Բերդերում  բռնի.
Բառացիորեն  բռնաբարված, կամ էլ
Բորենիբռնաբարողներ էին,
Բոլորն էլ բռնցքամարտասեր,
Բոլորն էլ  բարոյազուրկ  ու
Բարոյալքված, բանսարկու բամբասողներ էին,
Բոլորն էլ ,բացահայտ  բիրտ, բայց
Բեռնակիր8յան բնագավառում `
Բազմակողմանի  բանիմաց, բազմամկանոտ,
Բոլորն էլ  բռի  բոռբոռացող,
Բոլորն էլ բ8, բկլատ.
Բոլորն էլ բադրջանասեր ու
Բոլորն էլ  բադակեր էին, ԲԱՑԻ՝
Բարկացկոտ բարձրահոն,
Բրիգադիր՝ Բեյբ8  Բյուլբյուօղլուց, որը
Բոլորովին  բաք6ի  չէր,
Բռնված8յուն  չուներ,
Բռնցկամարտասեր  չէր,
Բացբերան ու  ոչ  էլ , բարձրահասակ էր, բայց
Բծախնդիր  էր ու  բեղազուկ,
Բադակեր  չէր, բայց  բղջախոհ էր ու
Բադամասեր, բազուկակեր էր.
Բիլիարդից  բանիմաց էր
Բուլդոգատեր  ու  բոզի` բալա  էր։  ԲԱ՛:


Friday, November 24, 2017

Պուճուր պուրակում
Պտտվող   պղնձագույն 
Պուտերով պայուսակով
Պարատամարմին   պաղպաղակասեր
Պսպղուն պճրանքներով
Պարիկավոր  պճնազարդ
Պեպենոտ  պոռնկուհի
Պայծառը՝ պարզապես պլշած
Պապանձվեց. պանիրի
Պահեստի  պզուկոտ
Պարծենկոտ  պահեստապետ՝
Պարսկահայ  պոռնկասեր
Պղպեղասեր  պնդաճակատ
Պոռոտախոս Պարթև Պայտյանի
Պագշոտ  պահանջկոտ
Պիղծ  պատվերները
Պնդերեսությամբ   պահանջելու  ու
Պարտադրելու   պատվերներից…  

Wednesday, November 15, 2017

Նողկալի  է  նայել
Նամշահամ  նավթագույն
Նիզականախշ  նավթալինահոտ
Նկուղի նեղ նստարանին
Նոթոտ նստած`
Նեղակն  նեղահոգի
Ներքուստ  նեղսրտված 
Նեղաճակատ  ներամփոփ 
Նսեմադեմ  նվնվան
Նեղացկոտ  նխնխան
Նշմարելի  նեխած.
Նանիր  ներծծվաց
Նվաստացումները  նախօրոք
Նենգաբար  ներվագար8յամբ
Նպատակադրված  նախազգալով ու
Նորանօր   նորամտ8յուններով
Նյարդահույզ   նախապատրաստված
Նորամուծ8յամբ  նախաձեռնող՝
Նիհար  նվաստամիտ
Նշավակելի   նախատելի
Նախանձառու   ներհակական
Նշկանելի  նախանձափրփուր
Նեղմիտ  ՙնշանավոր՚
Նեռ  նախանձին՝  որի
Նամարդ   նեղհոգի
Նանրամիտ  նշանակետն ու
Նպատակն  է նախանձկոտներին
Ներգործելով   ներշնչելով
Ներազդել ու ներարկել
Նախանձանքը՝  նենգ…

Sunday, November 12, 2017

Կոկիկ   կեղտազուրկ
Կովատեսարանների   կտավներով
Կախված  կարճահարկ
Կովատանը.  կաղամբագույն
Կաշվե  կնճռոտված
Կոշիկներով  կանաչ
Կարմիր  կորնգանով
Կերակրվող  կարմրախալ
Կախականջ  կաթնատու
Կայտառ  կովին
Կռացած, կպած,
Կրծկալազուրկ  կարմրաթուշ
Կապտաչյա  կատակասեր
Կթվորուհի  Կարինե Կամեցողյանը՝
Կիրակի, կեսօրին.
Կրկնողաբար  կթելով.
Կաթնազրկում էր  կասկածազուրկ
ՙԿյանք՚  կովին…
Կովատան   կաթնատու
Կլորաչյա  կովի                      
Կիսանդրու  կողքին
Կանգնած. կթվորուհու
Կրթված  կանադահա՛յ
Կողակի՜ց   կաթնամթերագործ
Կեղծավոր  կաշառակեր
Կնամոլ  կավատ
Կիրակոս  Կամեցողյանը՝
Կնոջ  կթած
Կաթնամանի  կաթնաբույր
Կաթով  կլանված՝
Կենտրոնացած  կանխագուշակում էր 
Կանադական  կարագազտիչով,
Կաթնամթերքային  կախարդական
Կերպարանափոխ8յուների   կախարդանքով.
Կերտված  կիտրոնագույն
Կարագը՝  կանոնավոր
Կերպով  կուտակել
Կիսատ  կաթնասերով 
Կճուճի   կողքի՝
Կարկանդակագույն  կոթավոր   
Կլոր  կարասում։
Կաթնամթերքներ  կերտողի
Կենսուրախ   կախարդված
Կեցվացքով  կանգնած
Կաթոտված  կարագոտված
Կաթնասերոտված   կրծքին.
Կառավարական  կարևոր
Կլոր   կայծկլտացող
Կարգի՜ն  կրծքանշաններ
Կրող  կամակոր  կաթնամթերագործը՝
Կայտառացած  կիսաձայն
Կիսատ  կտորներով.
Կասկածելի  կանադահայերենո՛վ
Կլվլացնում էր  կատակասեր
Կանադահայ  կատակագիրների
Կատակերգերից.  կեղծավորաբար
Կպնելով  կսմթելով
Կասկածամիտ  կոպերը       
Կկոցող  կթվորուհի
Կնոջը՝   կոկիկ
Կեղտազուրկ  կովանոցում