Sunday, November 12, 2017

Կոկիկ   կեղտազուրկ
Կովատեսարանների   կտավներով
Կախված  կարճահարկ
Կովատանը.  կաղամբագույն
Կաշվե  կնճռոտված
Կոշիկներով  կանաչ
Կարմիր  կորնգանով
Կերակրվող  կարմրախալ
Կախականջ  կաթնատու
Կայտառ  կովին
Կռացած, կպած,
Կրծկալազուրկ  կարմրաթուշ
Կապտաչյա  կատակասեր
Կթվորուհի  Կարինե Կամեցողյանը՝
Կիրակի, կեսօրին.
Կրկնողաբար  կթելով.
Կաթնազրկում էր  կասկածազուրկ
ՙԿյանք՚  կովին…
Կովատան   կաթնատու
Կլորաչյա  կովի                      
Կիսանդրու  կողքին
Կանգնած. կթվորուհու
Կրթված  կանադահա՛յ
Կողակի՜ց   կաթնամթերագործ
Կեղծավոր  կաշառակեր
Կնամոլ  կավատ
Կիրակոս  Կամեցողյանը՝
Կնոջ  կթած
Կաթնամանի  կաթնաբույր
Կաթով  կլանված՝
Կենտրոնացած  կանխագուշակում էր 
Կանադական  կարագազտիչով,
Կաթնամթերքային  կախարդական
Կերպարանափոխ8յուների   կախարդանքով.
Կերտված  կիտրոնագույն
Կարագը՝  կանոնավոր
Կերպով  կուտակել
Կիսատ  կաթնասերով 
Կճուճի   կողքի՝
Կարկանդակագույն  կոթավոր   
Կլոր  կարասում։
Կաթնամթերքներ  կերտողի
Կենսուրախ   կախարդված
Կեցվացքով  կանգնած
Կաթոտված  կարագոտված
Կաթնասերոտված   կրծքին.
Կառավարական  կարևոր
Կլոր   կայծկլտացող
Կարգի՜ն  կրծքանշաններ
Կրող  կամակոր  կաթնամթերագործը՝
Կայտառացած  կիսաձայն
Կիսատ  կտորներով.
Կասկածելի  կանադահայերենո՛վ
Կլվլացնում էր  կատակասեր
Կանադահայ  կատակագիրների
Կատակերգերից.  կեղծավորաբար
Կպնելով  կսմթելով
Կասկածամիտ  կոպերը       
Կկոցող  կթվորուհի
Կնոջը՝   կոկիկ
Կեղտազուրկ  կովանոցում   



No comments:

Post a Comment