Saturday, November 28, 2015

Տարեց-տարի
Տարեվերջյան   տարտամ
Տևական   տարևաթափ…
Տամուկ  տանելի
Տարօրինակ  տրտմ8յուն
Տարածող  տեղանքի
Տեսարժան  տխրաթաթավ
Տրորված  տափակ
Տարագույն   տերևապատ
Տրտմալուռ  տխրանուշ
Տարակասկած  տոնահադեսով
Տարագեղ՝  տիրող

Saturday, November 14, 2015

Անիմաստ  անձնվիրված8յամբ
Անմիտ  անխելք
Անձանձրույթ  արհավրալի
Անհագ  ապականող
Ավերակաստեղծ  անխնամ
Անպետք  անտոհմ
Անուս  անկիրթ  ու
Անտակ  առատ
Անխղճ8յամբ  անմարդկային
Ալլահավախ  անձնուրաց
Անցանկալի  անասնաբարո
Անուղղելի   անուղեղավոր
Անառողջ  անգ8
Արնախում  անբարիշտ
Այսահար  աղբաբզեզների՜դ
Անմիտ   արարքների
Անտևական  անցավոր
Անփառունակ  ավարտը.
Անտարակույս   անպայման ու
Անժխտելի  անհրաժեշտ
Անեծքների  Է՜  արժան 

Thursday, November 12, 2015

Խուլածղիկներից   խռոված
Խրտչած   խուճապահար
Խմբերով   խևաբարո
Խլվլալեն   խոպոպավոր
Խատուտ   խառնաշփոթ
Խառնված   ՙխաբարբզիկ՚
Խատուտիկներն  էին  խաղում
Խրճիթամերձ   խամրած
Խշխշան  խոտերում  ու
Խենթաբար  խելափնթոր
Խուշիկ   խունջիկ - մունջիկ
Խոտե   խեվ
Խշուր   խռիվ
Խամաճիկաձև    խճճված 
Խանդավառված  խայտանքով
Խենթավարի   խումար
Խեղկատականման   խելահույզ 
Խելապտույտ   խոլորագիծ  խոյանքներով
Խոտերից   խռոված ու
Խաղի   խնջույքից
Խույս  տալով  խլվլան
Խծուծ խարսխաձև
Խրվում   էին   խոխոլներում
Խոր  խորշերում
Խորհրդավոր  խոռոչներում  
Խորունկ  խոնավ  խոպանների
Խրախճանքից   խաղաղված
Խնամքով   խելոքացած՝   խոնջալու…

Sunday, November 8, 2015

Մենք  միշտ
Մեր  միակ  մսեղեն
Մարմնի  մեջ ենք
Մինչ՝ մահը  մեր…

Wednesday, November 4, 2015

Վարանեցինք  վարկաբեկ
Վտանգավոր  վատը
Վատնել.  վտանգելով
Վեհազնիվը՝  վսեմ...

Monday, November 2, 2015


Այգեթագ  այգեծագ
Արշալույսից այգեշող
Անհամար  այգիներում
Այգետեր  այգեպաններն
Այգեգործ  աշխատասեր՝
Առույգ  աշխույժ
Աչալուրջ  արագաշարժ
Այգացող  այգեստանների
Արփիանվեր  անուշաբույր
Ամառնավերջի  ակնահաճո
Անուշահամ այգեկութն են անում
Արժեքավոր առատ