Sunday, August 30, 2015


Չորեքշաբթի  չորսին
Չինարի  չիբուխով
Չուվաշական չտեսնված
Չլված՝  չստերով
Չախկալ  չարաչք
Չուկոտկահայ  չաղ
Չիբաններով  չբեր
Չարաժպիտ  շամանուհի
Չնաշխարհիկ  Չարչարյանը.
Չինական չուգունե չայնամանով.
Չեչեններից  չանթած
Չանչերով  չղջիկների
Չրով  չայը՝
Չեխական  չանգռոտված  չամադանին
Չոքած՝  չպչպացնելով չայում էր.
Չերկեզական  չամչագույն՝ չամանով…

Wednesday, August 26, 2015

Ցլամարտի   ցավեկեզ
Ցից  ցցերից
Ցետված  ցեխոտ
Ցռուկները  ցցած
Ցեղական  ցուլն է
Ցատկում  ցնդած
Ցավից  ցնցված  

Tuesday, August 25, 2015

Ծնոտներով  ծիրանը
Ծամող  ծերունի...

Tuesday, August 18, 2015

Մորթած  մսի
Մեծ  մսացուն
Մասերի  մասնատելուց,
Մսոտվել էր մի
Միջահասակ  մրգասեր

Մսագործ մսավաճառ։

Saturday, August 15, 2015

Ջերմուկի  ջերմուկաշիթ
Ջերմաղբյուրների  ջրաբույժ 
Ջերմ   ջինջ  
Ջերմուկալից  ջրավազանում
Ջրասույզ  ջ8ակահարուհի  
Ջեմման՝ ջերմուկոտվել էր
Ջերմ  ջերմուկից... 

Friday, August 7, 2015

      Բեթհովեն

Բանիմաց   բարեկիրթ
Բարեհամբույր  Բեթհովենե՜ց
Բերքատու   բալենիներով
Բարեկարգ  ու բամբակագույն
Բազմաճուտ  բադերով
Բակի  բաց
Բերրի  բանջարանոցում.
Բողկից  բոխուց  ու
Բամիայից  բացի
Բազմաթիվ   բազմաբույր
Բյուր   բույսեր  էին
Բուսնում , բայց  բազմազբաղ
Բարձրատաղանդ  Բեթհովենը`
Բոլորովին  բեղազուրկ
Բուսաբան  չէր  ու բամբակյա
Բոսորագույն  բարակ
Բաճկոնով՝ բոկոտն
Բարակ   բահով՝
Բացարձակապես  չէր
Բզբզում  բակի
Բաց  բանջարանոցում ու
Բնավ  էլ  բադեր  չէր
Բուծում   բակում  ու
Բազմիցս էր  բարկացած
Բորբոքված  բռնկուն
Բնավոր8յամբ  բարձրաձայն
Բոցաշունչ  բազմահունչ
Բացասական  բազմաբառ
Բառերի   բառափնջերով
Բանավեճի  բռնկվում  ու
Բղավելով  բողոքում՝
Բոլոր  բթամիտ
Բացահայտ  բարոյազուրկ
Բացբերան   բարեկամ
Բարբաջող   բամբասողներից  ու
Բոլորովին  բացառում  էր 
Բանջարաբուծ8յունը  ու բադերի
Բուծումը  բակում՝   բա՜… .

Tuesday, August 4, 2015

Այ  այժմ՝
Անկասեցնելի  անհամար
Ակնթարթների  անհետանալով է
Ավերտվելու այսօրը  այս.  այսօր…